«Տաշիր գրուպ»-ը Հյուսիսային պողոտայի սալիկապատման նպատակով կծախսի 5 միլիոն դոլար. «Առավոտ»

«7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում»,- գրում է «Առավոտ» օրաթերթը՝ ավելացնելով. «Քաղաքացիները, չհասցնելով վայելել «էլիտար» պողոտայում զբոսնելու, ժամանակ անցկացնելու հաճույքը, ստիպված են կրկին փոշի շնչել, շինարարական տեխնիկայի աղմուկը լսել:

Այս անգամ Հյուսիսային պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնե հատակը փոխարինել երկարաժամկետ գրանիտե սալիկներով:

Քաղաքապետարանից «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ողջ ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում, և համայնքային բյուջեից այդ նպատակով ոչ մի լումա չի հատկացվել:

Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ սալիկապատման համար ընկերությունը կծախսի մոտ 5 միլիոն դոլար: Սալիկները ներկրվել են արտերկրից և, ինչպես քաղաքապետարանից են վստահեցնում, նախատեսված են 40-50 տարվա օգտագործման համար»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30