Բաժիններ՝

Փլուզում` Կապան-Ծավ-Մեղրի եւ Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին` ժամը 17:30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի է ունեցել փլուզում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը: Փլուզման հետեւանքով փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝ մինչեւ երթեւեկելի գոտու առանցքը։

Մեղրիի ճանշինի աշխատակիցները օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։

Հորդառատ անձրեւից հեղեղվել է նաեւ Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող հանրապետական նշանակության 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։
Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը։

Մեղրիի ճանապարհաշինարարները վթարված այս ճանապարհահատվածներում եւս կատարել են վերականգնողական աշխատանքներ։ Այս ճանապարհը եւս երթեւեկելի է։ Վերականգնողական աշխատանքներ կշարունակվեն հունիսի 17-ին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս