Բաժիններ՝

Ադրբեջանական ԶԼՄ-ները «ամաչում են» գրել, որ Աշոտ Դանիելյանը արցախցի է

Tesankyun.am-ը գրում է. Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Աշոտ Դանիելյանի պատվին Հայաստանի հիմնի հնչելու ժամանակ 3-րդ տեղ գրաված ադրբեջանցի Բատիյար Աբասովի պպզելու, այդ արաքի համար նրան մեդալից զրկելու վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները նյութեր են գրում:

Դրանք նշում են, որ Բախտիյարը Լեռնային Ղարաբաղի Մարտունու(ադրբեջանցիները այն կոչում են՝ Խոջավենդ)շրջանի Ղարադաղլի գյուղից է: Vesti.az կայքը հղում անելով Խոջավենդի շրջանի գործադիր իշխանության ղեկավար էյվազ Հուսեյնովին, գրում է,որ հայկական զինված ջոկատները 1992թ. փետրվարի 15-ին գրավել են Ղարադաղլին, դա տեղի է ունեցել Բախտիարի աչքի առաջ:

Հուսեյնովը դրանով է բացատրում Բախտիյար Աբբասովի պպզելը: Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հրապարակումներում «մոռանում են» նշել, որ Մոսկվայում պատվո հարթակին կանգնած Աշոտ Դանիելյանը Արցախից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս