Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Երևանի կենտրոնում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Toyota Prado մակնիշի 10 DD 007 համարանիշի և 35-ամյա Նարեկ Ամիրխանյանի վարած BMW X5 մակնիշի 06 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Prado-ն գլխիվայր շրջվել է, իսկ BMW-ն էլ դուրս է եկել հանդիպակաց գոտի: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում, սակայն, ըստ տեղեկությունների, մեղավորը Prado-ի վարորդն է եղել, ով գլխավոր՝ Աբովյան փողոցից երթևեկող X5-ի վարորդին չի զիջել, ինչի համար էլ տեղի է ունեցել վթարը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս