Ռուսլան Մոսինյանի փոխարեն արդեն երկու շաբաթ է՝ «Եվրոպական քոլեջ» հիմնադրամի Ալավերդու մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարում է Մանե Մայիլյանը
«Նախկինում մտածում էինք յուրաքանչյուր գծում առնվազն 3 մեքենա է պետք, մեկը՝ հանգստի, մյուս 2-ը երթի համար, էլ չեմ ասում, որ քաղաքային տրանսպորտի համար մեխանիկ ու բուժքույր էլ է անհրաժեշտ, որոնց պետք է վճարել, գոնե, նվազագույն աշխատավարձի չափով»
Հուլիսի 29-ին, ժամը 12.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Միխայիլ Մ.-ին:
ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՔԾ-ում 5 ժամ շարունակ առերեսվել է Սուսաննա Հովհաննիսյանի հետ, որը աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»:
Հուլիսի 29-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, սրահից վայր է ընկել 1992 թ. ծնված Վեհանուշ Ս.-ն:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2 օր առաջ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակչուհի՝ 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանի ամուսինը՝ 33-ամյա Սարգիս Ամիրյանն իր ընտանիքի անդամների հետ կնոջը տեղափոխում են Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մանկաբարձական գինեկոլոգիական բաժանմունք:
Բուհն այս տարի ընդունելություն է անցկացրել 16 մասնագիտությունների գծով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք մասնագիտությունների գծով դիմորդներ գրեթե չեն լինում, այս տարի ընդունելություն չի անցկացվել «Աշխարհագրություն», «Լրագրություն», «Սոցիալ-մշակութային գործունեություն», «Երգ-երաժշտություն» եւ «Նկարչություն» բաժիններում:
Համալսարանի կոլեկտիվի և ուսանողության կողմից օրեցօր աճող վրդովմունքը կասեցնելու նպատակով ագրարային համալսարանի տնտեսական մասը ստիպված ձեռնարկում է միջոցառումներ ապօրինի շինարարությունը կանխելու և համալսարանի տարածքը ապօրինի զավթելու դեմ: Փաստորեն ագրարային համալսարանը նոր ուսումնական տարվան պատշաճ մակարդակով նախապատրաստվելու փոխարեն ամեն օր ստիպված զբաղվում է «Օրինաց Երկիր» կուսակցության ապօրինի քայլերը կանխելու գործընթացով:
«Կրեմլը, տեսնելով, որ հայ ժողովորդը օր օրի հասկանում է Մոսկվայի հակահայ քաղաքականությունը և դադարում է Ռուսաստանին բարեկամ երկիր համարել, ԿԳԲ-ի գործակալների միջոցով փորձում է խառնաշփոթ ստեղծել հայ ժողովրդի գիտակցության մեջ: Սա բազմիցս փորձված մեթոդ է հատուկ ծառայությունների կողմից»,- դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ այդ գործակալներին հանձնարարված է հայհոյել Ռուսատանին և պաշտպանել թուրքերին:
ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Դա զգալիորեն նվազեցրել է մեր կարողությունները, և կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև մենք արդեն իսկ կուտակված գործերին չկարողանանք ընթացք տալ և դրանք ավարտին հասցնել:
Հուլիսի 29-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ;
Հուլիսի 30-31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
Ըստ Վարդան Ղուկասյանի, Գյումրիում թասիբը մեռած չի, դրա համար իրար սպանում են՝ նամուսի համար. «Կարճ հագնելը ամոթ է, հասկանո՞ւմ ես, տղամարդու շալվարը, որ կնիկմարդը հագնում է՝ ամոթ է: Չնայած գրված է, որ աշխարհի վերջին օրերին կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պետք է ստորանան կանանց դեմ, այդպիսի բաներ են գրված»:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Հուլիսի 29-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները Սևանա լճի լողափերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վաղարշակ Խ.-ին:
«Սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի»,- իր խոսքում նշեց ԲՀԿ առաջնորդը՝ պատրաստակամ աջակցել նուբարաշենցիներին ցանկացած հարցի առնչությամբ:
Դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացվեց հուլիսի 24-ին: Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում անհայտ անձը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին և դեպքի վայրից դիմել փախուստի: Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին` 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:
«Գյուղացիները չգիտեն, թե ուր տանեն իրենց երեխաներին:Մի շաբաթվա մեջ 3 անգամ նորոգել են գնդակոծությունից ծակծկված տանիքները, սակայն էլ տրամադրություն եւ ֆինանսներ չունեն՝ դրանք նորոգելու»:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Երբ դուրս եկան փողոց, ոստիկաններից մոտեցան նրան և տեղեկացրին, որ պետք է երթը շարունակվի մայթերով, այլ ոչ փողոցներով: Այդտեղ սկսվեց անկարգություններ, գոռգոռոցներ, պայթուցիկ փաթեթներ էին նետում, հարվածում գետնին, որի արդյունքում շնչառությունն էր դժվարանում, տեսողությունը, աչքերն էին բան լինում…»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ ինքն է բերման ենթարկել Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին:
Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:
Հուլիսի 30-ին, ժամը 12.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Այդ պահին, երբ արդեն մոտեցանք Մաշտոցի պողոտայի հատվածին, նկատեցինք մի խումբ քաղաքացիների և ոստիկանների: Խառնաշփոթ իրավիճակ էր: Սպիտակ դիմակներով… նաև երևացին, որ քաղաքացների մոտ կային փայտից բաներ»:
«Ամեն օր ռմբակոծում են: Չենք կարողանում մեր մշակած այգիների բերքից օգտվենք: Հեռուստացույցով ասում են՝ ռմբակոծել են Չինարին, Մովսես գյուղը, բա ինչի՞ մեր մասին էլ չեն ասում: Օր չկա, չկրակեն: Մի տասը տարի հետո մենք ենք մնալու գյուղում: Ջահելներն էլ գնացած կլինեն: Մեկը ՝ ես, ո՞նց թողնեմ տղաս մնա»:
Եկեք բաց աչքերով նայենք այս հանցանքին և բաց սրտով վերաբերվենք զոհերին։ Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։
Հուլիսի 26–ին ոստիկանության Արմավիրի բաժին եկած քաղաքացին հայտնեց, որ քույրը աշխատանքի չի ներկայացել, տան դուռը փակ է, բջջայինն՝ անհասանելի:
Դատապարտելով հայտնի բարերարի ճակատագրի հանդեպ ՀՀ դե ֆակտո իշխանությունների քար լռությունը, որը եւս մեկ անգամ փաստում է նրանց անգործունակությունը եւ ՀՀ քաղաքացու նկատմամբ անտարբեր, քամահրական վերաբերմունքը, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց բողոքի ու ցասումի ձայնը բարձրացնել Լեւոն Հայրապետյանի հանդեպ կիրառվող հակաիրավական, անմարդկային գործողությունների առնչությամբ եւ անել հնարավոր ամեն բան՝ օր առաջ նրան ազատություն վերադարձնելու համար:
Ինչպես 168.am-ին փոխանցեց Ա. Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կատունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը և որոշել Կատունյանին կալանավորել երկու ամսով:
Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ է իրականացվում Մարզահամերգային համալիրի հանդեպ: