«Նման տեմպերով գնալու դեպքում Երևանում արդեն 20 տարի հետո ազատ գերեզմանատարածք չի լինելու»,- ասում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը` 1955 թ. ծնված Սուրիկ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 20-ից Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչների մոտ աշխատանքային եռուզեռ է:
Հուլիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1973 թ. ծնված Մուրադ Սահակյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի փողոցն ամբողջությամբ, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
Թեև ՀՀ քննչական կոմիտեն կոչված է իրականացնել երկրում կատարված հանցագործությունների քննության ավելի քան 95 տոկոսը, սակայն կոմիտեն հաստիքացուցակը սահմանելիս խնդիր է դրել դուրս չգալ կոմիտեի մեջ ընդգրկվելիք ՊՆ և Ոստիկանության համակարգում առկա քննչական հաստիքների ընդհանուր թվաքանակից եւ կառուցվածքը սահմանելիս հիմք է ընդունվել մասնագիտացված և տարածքային ստորաբաժանումների զուգակցման սկզբունքը, պետական և մարդկային ռեսուրսների տնտեսման սկզբունքը, քննչական մարմինների լիազորությունների հստակ տարանջատման սկզբունքը և այլն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ Դավիթ Խաչատրյանին ցույց են տվել նախնական օգնություն, տեղի է ունեցել որոշակի բժշկական միջամտություն, անհրաժեշտության դեպքում նա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարևորելով երկկողմ կապերի զարգացումը», – ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր, ամենայն հավանականությամբ այն կրում էր կենցաղային բնույթ, սակայն հետագայում վերածվեց բախման և մեկնաբանվեց իբրև ազգամիջյան հակասություն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
Հուլիսի 29-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում կատարվել է 41-ամյա Մուրադ Սահակյանի հուղարկավորությունը:
Հուլիսի 28-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Հարություն Հ.-ին:
Աշխարհում այսօր մոտ 500 միլիոն մարդ, կամ 12 հոգուց մեկը, ունեն քրոնիկ հեպատիտ B կամ C վարակ: Հեպատիտ C-ն լյարդի հիվանդություն է, որը հարուցում է հեպատիտ C-ի վիրուսը: Մոտ 150 միլիոն մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C-ի վիրուսով, և յուրաքանչյուր տարի ավելի քան 350 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ով պայմանավորված լյարդի հիվանդություններից:
Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն»:
Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը շարունակում է ապրել Երեւանում. նրանց սնունդով եւ գումարով օգնում են հասարակական կազմակերպությունները:
«Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար: Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», – ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները:
Ինչպես արդեն տեեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դռնփակ դատական նիստում սկսվել է «Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի բողոքի քննությունը: Լրատվամիջոցները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը նրանց պարտավորեցրել է հրապարակել տեղեկատվության աղբյուրը. երկու լրատվամիջոցներն էլ տեղեկություն էին տարածել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի վարչության պետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
Այսօր Արցախի պետական համալսարանում բացվեց արցախյան ազատամարտում զոհված սփյուռքահայ ազատամարտիկ, դաշնակցական Մհեր Ջուլհաճյանի անունը կրող լսարան:
Հուլիսի 28-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
«Օրինակ, 1994 թվականին կիսաալկաշ բանասերներն էին հիմնականում լրագրողները, բայց այժմ կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, շատ մասնագիտացվել է ուսուցումը: Ուրիշ բան, որ խմբագիրները հաճախ սխալ են կողմնորոշում այդ երիտասարդներին»:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հուլիսի 29-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 20 տան տանիքում:
Դատական նիստի ավարտից հետո «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատական նիստի հենց սկզբում բարձրացրել են դատական նիստի հրապարակայնության հարցը
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր մեր խմբակիցներին և բոլոր այն հայերին, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին հայտնել երթի անցկացմանը, սակայն Լևոն Հայրապետյանին ավելի մոտ կանգնած մարդկանց հորդորներով ստիպված ենք, մեր հայրենակցի շահերը չվտանգելու միտումով երթը չեղյալ համարել անորոշ ժամանակով»:
Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում նույն շրջանի բնակիչ Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն «ԳԱԶ 2410» ավտոմեքենայի կառավարումը կորցրել է և հարվածել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։
Հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ: