Բաժիններ՝

Ստեփանավանի միակ երթուղին՝ մեկ երթուղային տաքսիով

asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան պողոտան հատելիս՝ հետիոտնը պետք է շատ ուշադիր լինի եւ զգուշանա ոչ միայն երթեւեկից, այլեւ փողոցի երկայնքով կայանված տաքսի մեքենաներից. դժվար է կռահել, թե դրանցից որ մեկն այդ պահին կշարժվի:

1988-ի երկրաշարժից հետո քաղաքային տրանսպորտ չի գործել, փոխարենը սնկի նման աճել են տաքսի ծառայությունները՝ 10-ից ավել ծառայություններ ու 3 տասնյակի հասնող անհատ տաքսիներ են աշխատում: Ստեփանավանում մի քանի ամիս է, որ երթուղային տրանսպորտ է գործում՝ այն էլ մեկ երթուղային տաքսիով եւ մեկ երթուղով:

Մրցույթի պայմանները նախկինում այլ էին եւ Ստեփանավանի քաղաքապետարանում գրեթե յուրաքանչյուր ամիս կազմակերպված մրցույթին կամ մասնակից չկար, կամ մեքենատերերը հրաժարվում էին ուղեւորափոխադրումներ իրականացնել՝ հարկային անբարենպաստ դաշտի պատճառով: Երկար բանակցություններից հետո, Վանաձորի, Սպիտակի երթուղային տաքսիներն սպասարկող կազմակերպությունների հետ համագործակցելով, որոշվեց սպասարկել միայն մեկ երթուղի.

«Նախկինում մտածում էինք յուրաքանչյուր գծում առնվազն 3 մեքենա է պետք, մեկը՝ հանգստի, մյուս 2-ը երթի համար, էլ չեմ ասում, որ քաղաքային տրանսպորտի համար մեխանիկ ու բուժքույր էլ է անհրաժեշտ, որոնց պետք է վճարել, գոնե, նվազագույն աշխատավարձի չափով»,- ասում է Ստեփանավանի փոխքաղաքապետ Ռոստոմ Քոչարյանը:

Նախատեսված մեկ երթուղու համար միայն մեկ մասնակցության հայտ է եղել, քանի որ, երբ ուղեւորափոխադրումների հայտ ներկայացրած մեքենատերերը տեղեկանում են, որ մեկ նստելատեղի համար տարեկան 2500 դրամ է մուծվելու, հրաժարվում էին իրենց մտադրությունից. «Ստեփանավանը շատ փոքր է, կենտրոնական թաղամասերում կարելի է ոտքով շրջել, եւ միայն ծայրամասային թաղամասի բնակիչներին է անհրաժեշտ տրանսպորտից օգտվելը, առանց մեծ հաշվարկների էլ պարզ է, որ դա մեքենա շահագործողին ձեռնտու չէ: Առաջին հերթին հարկավոր է Ստեփանավանում եւ նման փոքր քաղաքներում տրանսպորտ շահագործելու համար սահմանված հարկերի եւ տուրքերի փոփոխություններ անելու մասին մտածել:

Առայժմ երթուղին սպասարկող անհատ ձեռներեցը որեւէ բողոք չի ներկայացրել. եթե լինի նման դեպք, ես նախատեսում եմ դիմել համապատասխան մարմիններին»,-ասում է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս