
ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Դա զգալիորեն նվազեցրել է մեր կարողությունները, և կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև մենք արդեն իսկ կուտակված գործերին չկարողանանք ընթացք տալ և դրանք ավարտին հասցնել:
Խնդիրը համաշխարհային բնույթի է և ամենևին կապված չէ կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի հետ: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին և ակնկալում ենք, որ մեր համակարգը շատ շուտով դարձյալ լիարժեք կգործի»,- ասված է գրառման մեջ: