
Լարված իրավիճակ՝ Արտաշատի հիվանդանոցում. բժիշկները սպառնում են մահացած նորածնի հարազատներին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2 օր առաջ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակչուհի՝ 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանի ամուսինը՝ 33-ամյա Սարգիս Ամիրյանն իր ընտանիքի անդամների հետ կնոջը տեղափոխում են Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մանկաբարձական գինեկոլոգիական բաժանմունք: Լրագրողի հետ զրույցում Եփրաքսյայի հարազատները զայրացած բարձրաձայնում էին, որ այսօր առավոտյան նա պետք է աղջիկ երեխա ունենար, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցի բժշկուհի Կարինե Հովհաննիսյանը, ով, ըստ հավաքվածների, նախկին դատավորի աղջիկ է, նրանց հայտնել է, որ դժբախտություն է տեղի ունեցել. պորտալարը փաթաթվել է երեխայի պարանոցին և երեխան խեղդվել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: