Հուլիսի 24-ին Գետք համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում տեղի ունեցած սպանության գործով հիմնական կասկածյալի՝ Արման Կատունյանի դեմ նախաքննական մարմինը արդեն մեղադրանք է առաջադրել:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը թրաֆիքինգի առումով հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր, սակայն վերջին տարիներին արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի, ինչպես նաև Հայաստանը որպես տրանզիտ տարածք օգտագործելու դեպքեր:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին շրջանավարտների ստացած բնակարանների ահավոր պայմանների մասին։
Հայության առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:
Դատավարության մասնակիցներից հարցին պատասխանելով՝ տուժողն ասաց, որ այդ անձը փաստաթուղթ ցույց չի տվել, ասել է, որ ինքը ոստիկան է: Տուժողի խոսքով՝ ինքը ոստիկաններից լսել է մայթ բարձրանալու կոչեր:
Գյումրիի բժշկական կենտրոն հուլիսի 28-ին ժամը 22:30-ին տեղափոխվել է Ավզոնոց թաղամասի Լալայան 32 հասցեի բնակիչ, 22-ամյա Ջորջ Սանթրոսյանը՝ կրծքավանդակի հատվածում չորս կտրած-ծակած վերքերով:
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները շուրջ մեկ կիլոգրամ ոսկե և արծաթե իրեր, ինչպես նաև մաքսանենգ սիգարետներ են առգրավել Հայաստանի քաղաքացուց:
Աշխարհի 190-ից ավելի երկրների ցանկում միայն 30 երկրներ են դասվել առաջին խմբում, Հայաստանը միակն է մեր տարածաշրջանի բոլոր երկրներից, որը ընդգրկված է առաջին խմբում
Արցախի Քաշաթաղի շրջանում` Վաղազին գյուղի մոտ հուլիսի 22-ին, ականի պայթյունի հետեւանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այսօր՝ հուլիսի 30-ին, դուրս է գրվել հիվանդանոցից:
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել:
Կրթության հանձնաժողովի անդամը հիշեցնում է, որ նա 2013թ. դեկտեմբերի 26-ին դատապարտվել է՝ դպրոցի միջոցները յուրացման համար:
Բանն այն է, որ Սուրբ Խաչը գտնվում է Իջևանի բնակելի հատվածից շուրջ երկու կիլոմետր հեռու, դեպի այնտեղ տանող ճանապարհը անբարեկարգ է ու զառիվեր։ Այսինքն՝ Խաչը սովորական խուլիգանության օբյեկտ հանդիսանալ չէր կարող, և մատուռին վնաս հասցրած անձը կամ անձինք պիտի որ նպատակադրված լինեին դա անել:
Մոսկվայում բանտում գտնվող Լեւոն Հայրապետյանն այսօր առավոտյան ուշագնաց է եղել: Նրան կոմայից դուրս են բերել՝ անուշադրի սպիրտի օգնությամբ
Այս բարբարոսությունը հավանաբար կապված է վերջերս Վիշապների պուրակի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Ղազարյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, և մոտոցիկլը վարելու ժամանակ համարանիշները եղել են հանված:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն»:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ` խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մաշտոցի բաժին հետևյալ հեռախոսահամարներով 010-34-02-02, 010-39-11-09, 055-00-22-46 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Հուլիսի 30-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ճապոնացիները եկել էին ինձ մոտ համալսարան, ես ամոթից մեռնում էի: Երբ արդեն ճապոնացիները սպառնացին, նամակի օրինակ էին բերել, որ իրենց կառավարությունը Հայաստանի իշխանություններին անվստահություն կհայտնի, հետո աղբավայրից 7 հեկտար տրամադրվեց, որպեսզի իրենք աշխատեն»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր ծաղկի վաճառքի տաղավարի դիմաց, նշված տաղավարի հարևանությամբ նույն գործունեությամբ՝ ծաղկի վաճառքով զբաղվող կնոջ հետ իրենց աշխատանքային գործունեության հետ կապված հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դիտավորությամբ կոտրել, ոչնչացրել է կնոջը պատկանող թվով 1000 հատ մեխակ տեսակի ծաղիկները՝ պատճառելով զգալի չափերի՝ 58000 դրամի գույքային վնաս։
Հուլիսի 28-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Էլզա Ա.-ին:
2013 թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով երկու անձանց հետ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո առաջին հարկում գտնվող միջանցքում վիճաբանել է իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպեր-լիազորի, Ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվել անձնական զննման, և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո հետապնդել է ոստիկաններին՝ հարկադրելով նրանց Ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմել:
Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Էմիլ Բզնունին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 44.8 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի 001 QQ 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 19-ամյա Ռազմիկ Ավետիսյանին:
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4, սպանության և խուլիգանության 1-ական դեպք։
Գերմանացի մասնագետները ծրագրի շրջանակում մի քանի անգամ այցելել են գյուղ ու համագործակցության առաջարկ ներկայացրել՝ այստեղ էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու ու արտահանելու ծրագրով:
Հուլիսի 26-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ քույրը` 1956 թ. ծնված Մանյակ Հունանյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում և չի բացում տան դուռը:
Անցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 այնպիսի ընտանիքների, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները:
Սանահին-Սարահարթ թաղամասի Պղնձագործների փողոցի մայթին առկա 10-ից ավելի դիտահորերի մեծ մասի վրայից բացակայում են կափարիչնեը: Այս մայթից ճանապարհով անցուդարձ անող մարդիկ համարյա չեն օգտվում, մեծամասամբ քայլում են փողոցով:
«Ավելի լավ է չլսեմ, ես էդ հիմարությունները չեմ ուզում լսեմ, ինձ հետ կապ չունեցող անհեթեթ խոսակցություններ են: Ուղեղս պղտորվում է, որ տենց բաներ եմ լսում: Զարմանում եմ անհեթեթության աստիճանի վրա: Չգիտեմ ինչի մասին է խոսքը: Մարդիկ արդեն ամոթ աբուռ կորցրել են, ինչ ուզում են թող ասեն:
«Հասարակությունը շատ լավ ճանաչում է մեր ընտանիքին, ուղղակի պարզ է, որ պետք է բոլոր միջոցներով աշխատի, ինքը ընդամենը իր պաշտպանյալի ցուցմուքների վրա է այդ ամբողջը ասում: Կարծում եմ, որ մեկի ցուցմունքով չէ, որ այդ դատավարությունը պիտի ընթանա, ես հավատում եմ, որ համապատասխան փաստեր պիտի հավաքվի՝ մեղավորին անմեղից տարբերելու համար»: