Բաժիններ՝

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում թափուր է մնացել 185 տեղ

asparez.am-ը գրում է. Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում ամփոփվել են այս տարվա ընդունելության արդյունքները: Բուհ ընդունվելու համար դիմել էր 424 դիմորդ (նախորդ տարի՝ 460): Նախատեսված 529 տեղի դիմաց ընդունվել է 344 դիմորդ, որը, նախորդ տարվա համամատ, պակաս է 39-ով: Սա նշանակում է, որ այս տարի 185 տեղ թափուր է մնացել: Բուհ ընդունվածներից 57-ը կսովորեն անվճար, 287-ը՝ վճարովի համակարգում:

Բուհն այս տարի ընդունելություն է անցկացրել 16 մասնագիտությունների գծով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք մասնագիտությունների գծով դիմորդներ գրեթե չեն լինում, այս տարի ընդունելություն չի անցկացվել «Աշխարհագրություն», «Լրագրություն», «Սոցիալ-մշակութային գործունեություն», «Երգ-երաժշտություն» եւ «Նկարչություն» բաժիններում:

Մրցակցությունը մեծ է եղել միայն «Մաթեմատիկա», «Մանկավարժություն եւ հոգեբանություն», «Սոցիալական աշխատանք», «Կառավարում» բաժիններում:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս