ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը:
Ազատության հրապարակում, Կարապի լճի մերձակայքում, Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 17-27 տարեկան երիտասարդների շրջանում ամեն օր բաժանվում էին թռուցիկներ այն մասին, թե ինչպես պահպանել սեռական հիգիենան, ինչ է արգանդի վզիկի քաղցկեղը, ինչպես խուսափել անցանկալի հղիությունից և սեռավարակներից, անպտղության հիմնական պատճառները, որ դեպքերում է հղիության արհեստական ընդհատումը խստիվ արգելված և ինչպես հետազոտվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ:
Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող չկար, դարպասը փակ էր կողպեքով: Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում տեսնել որոշ բանվորների և պահակին: Երբ այս ամենի մասին խոսեցի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ և պայմանավորվեցինք հանդիպել դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10-ին, զարմանալիորեն բազմամարդ էր մանկապարտեզի տարածքը, «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ից ներկա էր Արթուրը, մանկապարտեզի նոր տնօրենը, իհարկե վարչական շրջանի ղեկավարն իր շքախմբով:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները, որոնք արդեն 1 ժամ առաջ պետք է ժամանած լինեին, ուժեղ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել:
Քանի որ նա Մոսկվայում մկրտված էր, ուստի հոգեհանգիստն էլ կազմակերպել են ուղղափառ եկեղեցու օրենքներով:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկից ծուխ է նկատվում:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ձկան աղբյուր» կոչվող տարածքում անհրաժեշտ է օգնություն:
Թաթարստանի քննչական մեկուսարանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիզ Գաբսալյամովը՝ Գրինյա Կազանսկի մականունով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Խաչիկ ավտոճանապարհին` նախկին Ամաղու գյուղի մոտակայքում, առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անզուսպ գնաճը Ամանորի նախաշեմին դեպրեսիայի մեջ են գցել գործազուրկ ու կարիքավոր բնակիչներին:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 39-ամյա Իշխան Օ.-ին:
Այս օրերին համայնքային բյուջեից տրամադրված գումարով ձեռք բերված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները եւ կամավորները բաժանում են տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում պատսպարված, սոցիալապես անապահով ընտանիքներին:
Ընտանեկան բռնության զոհ է դարձել «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկուհիներից մեկը։
Դեկտեմբերի 18-ին, ժամը 04.25-ին, 49-ամյա Արմեն Բ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ի սահմաններում, մի քաղաքացի զանգահարելով իրեն՝ ներկայացել է Արթուր անվամբ եւ խնդրել գումար տեղափոխել Սեւան քաղաք:
Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով եղավ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի եւ Այգեձոր համայնքներում:
Արմեն Սողոյանն ընդգծեց, որ վերջին տարիների համեմատ՝ զգալի փոփոխություններ են եղել հենց հասարակության շրջանում. հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողների նկատմամբ փոխվել է մարդկանց վերաբերմունքն ու մոտեցումները: Ըստ նրա՝ դա մեծ ձեռքբերում է:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեկտեմբերի 20-ին դեպի Արցախ նախատեսված ավտոերթի նախօրեին Արցախի ղեկավարությունը Շարժման ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել և քննարկել Արցախի իրավիճակի առանձնահատկություններով պայմանավորված որոշ հարցեր:
2015թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ներդրումները նվազել են շուրջ 2.5 մլրդ դրամով։ Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հաշվարկների՝ դրա արդյունքում շուրջ 400 շինարար գործազուրկ կմնա։
Կան հատվածներ, որոնք գտնվում են ադրբեջանական հենակետերի դիմաց՝ նշանառության տակ: 2013-ի հոկտեմբերին Իջևան-Բերդ ավտոճանապարհի այս հատվածում հակառակորդը կրակ էր բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել էր ժամկետային մեկ զինծառայող, ևս երեքը՝վիրավորվել:
Արտարժույթի շուկայում վերջին օրերին տիրող իրավիճակը խուճապ է առաջացրել բոլորի մոտ, սակայն առավելապես նրանց, ովքեր դոլլարով վերցրած վարկեր ունեն:
Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզային վարչության ուղեկցող ջոկի ծառայողները Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ռոման Ա.-ին` իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Գյումրիում դպրոցականը փորձել է ինքնասպանություն գործել՝ կտրելով նախաբազուկները։
«Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը» որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրաստվում տալ։ «Արմենիա TV»-ն, ԱՏՎ-ն և «Արմնյուզը» պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։ Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ»:
«Մենք ապրում ենք մի այնպիսի յուրահատուկ ֆենոմենի ազդեցության տակ, որ ունենք առողջ խաբկանքներ: Խաբկանքներից մեկն էլ այն է, որ աշխարհը վստահելի տեղ է, ամեն ինչ որոշակի ստաբիլության մեջ է, և հանկարծ, երբ խաթարվում է ներքին այդ վստահությունը, երբեմն դա առաջացնում է նաև լրացուցիչ պոռթկումներ, խուճապային համակվածություն: Նույնը պատահեց նաև այս վերջին օրերի ընթացքում, երբ մենք հանկարծ խաբկանքից ընկանք իրականություն՝ հասկանալով, որ տնտեսական առումով մենք այնքան էլ պաշտպանված չենք, որ մեր սոցիալական կյանքը կարող է խաթարվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ անդրադառնալով վերջին օրերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հոգեբանական հետևանքներին:
Վարչախմբի վարած ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով ստեղծվել են մենաշնորհային մեխանիզմներով գին ձևավորող տնտեսվարող սուբյեկտներ: Դա, օրինակ, թույլ է տալիս վառելիք ներկրողներին և/կամ դրա մանրածախ առևտրով զբաղվողներին ցանկացած պահի թելադրել իրենց գերշահույթ ապահովող գին: Դրանով և կառավարության թողտվությամբ է պայմանավորված, որ միջազգային շուկայում էներգակիրների փոքր իսկ բարձրացումը կամ ՀՀ դրամի թեկուզ աննշան արժեզրկումը բերում է Հայաստանում վառելիքի գների աճի: Մինչդեռ ներկա պահին, երբ վառելիքի գները միջազգային շուկայում կիսով չափ անկում են ապրել, հակառակը տեղի չի ունենում:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: