Շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ թիվ 2 հասցեի դիմաց, բախվել են 23-ամյա Աշոտ Ղազարյանի վարած Kia մակնիշի 030 ՕR 61 համարանիշի, 46-ամյա Նորիկ Խուդավերդյանի վարած Opel ակնիշի 17 ՕՏ 536 համարանիշի, ավտոմեքենաները, որն էլ առաջ ընթանալով՝ ընդհարվել է կայանված վիճակում գտնվող 26-ամյա Էդգար Սարգսյանի 33 DO 237 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ ընդհարվել է 51-ամյա Գագիկ Սուքիասյանին պատկանող Վազ 2107 մակնիշի 09 ՍՍ 057 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel մակնիշի 17 ՕՏ 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 12-ամյա Գաբրիել Խուդավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ղազարյանը աշխատում է Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Գ. Խուդավերդյանը սովորում է Երևանի թիվ 121 դպրոցի -րդ6 դասարանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Բեկոն-ի աշխատակիցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: