Մեկ տարի տևած հարցումների արդյունքները հայտնի են
Ս.թ. մայիսի 13-ին ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ-Հուսո Աստղ-2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխություն» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին:
Նմանատիպ միջացառումները նպաստում են ոլորտի լավագույն մասնագետների բացահայտմանը, մրցակցային դաշտի ստեղծմանը և ևս մեկ անգամ մեր լեգենդար բժիշկների մեծարմանը: Տարվա լավագույն սրտաբան, տարվա լավագույն միկրովիրաբույժ, տարվա լավագույն ակնաբույժ, տարվա լավագույն պլաստիկ վիրաբույժ, տարվա լավագույն բժշկական կենտրոն, տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն, բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ. այս և այլ անվանակարգերում մեծարվելու են լավագույնները:
«Համազգային վստահություն» խորհուրդ