ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այսօր` 2014թ. օգոստոսի 31-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի 25.07.2014թ. ԲԵ-176/14 գրության`տեղեկացրել է, որ 2014թ. օգոստոսի 1-ից Խանջյան փողոցի 35 հասցեում գտնվող «Ֆիեստա-Մուն» ՍՊ ընկերությանը պատկանող «Աֆրոդիտե» բարը կդադարեցնի իր գործունեությունը :
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա: Հերբերթ Սալբերին իր հերթին նշեց, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում կատարել խաղաղ կարգավորման հասնելու գործում:
Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8» գրառմամբ առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
«Ադրբեջանական զինուժի համար կենդանի թիրախ ենք դարձել: Չգիտենք, թե մեր երեխաներին գյուղից ուր տանենք,մեր սարերի տարածքները տրվել են Լուսաձոր համայնքին»:
Հուլիսի 30-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի պեռլիտի հանքում տեղի է ունեցել փլվածք. քաղաքացին մնացել է փլվածքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղևորների համար կլինի անվճար:
ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Էդգար Արթուրի Աբգարյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գրաչևսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հարցին, թե ինչե՞ր են ասել ՕԵԿ-ականներն իրենց հասցեին, նա այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչեր էին ասում, դե, Բիշարյանը՝ ինչպես միշտ, բորբոքված: Դասախոսների, ուսանողների հասցեին են ինչ-որ բաներ ասել: Ես չեմ էլ ուզում իրա բառերը կրկնել: Ինչքա՞ն կարելի է այսպես»:
Հուլիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանը երեկ առավոտյան պետք է երեխա ունենար, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցի բժշկուհին հայտնել է, որ դժբախտություն է տեղի ունեցել. պորտալարը փաթաթվել է երեխայի պարանոցին և երեխան խեղդվել է: Կայքը գրել էր, որ ըստ հարազատների, երեխայի մահը տեղի է ունեցել բժիշկների կողմից թույլ տրված անփութության պատճառով:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:
«Նման ծրագրերը մեր երկրի համար շատ կարևոր են. ամենակարևորը, որ դրանց միջոցով պետք է փորձենք ամրապնդել կապը մայր հայրենիքի հետ և ակտիվացնել նման այցերը, առիթներ ստեղծենք, որպեսզի դուք կարողանաք այցելել հայրենիք», – դիմելով ներկաներին՝ նշել է գործադիրի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը նպաստող այսպիսի ծրագրերի իրականացմանը:
«Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում:
Մի տարեց կին նախարարից պատասխան էր պահանջում, թե ինչպե՞ս պետք է վճարի վաղվանից թանկացող էլեկտրաէներգիայի վարձը, եթե ընդամենը 27 հազար դրամ թոշակ է ստանում:
«Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով: Մենք օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չենք հասցրել վճարել: Այո, խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր իշխանությունները կոնկրետ գնում են իրավախախտումների»,- ասել է նա՝ ավելացնելո, թե չի կարող ասել, թե ով աչք ունի Մարզահամերգային համալիրի վրա, բայց` «դա դժվար չէ կռահել»:
Հուլիսի 30-ին, ժամը 22.25-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կողակեղի ծակած վերք ձախից և ձախ բազկի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արամուս գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Պետրոս Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ուսանողներն ասում էին, որ պատրաստ են իրենց ուժերով ապամոնտաժել ԱԽՔ-ի պատը՝ նկատի ունենալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, սակայն դասախոսները հորդորեցին երիտասարդներին, որպեսզի նրանք հեռու մնան «զոռբայությունից» և չհավասարվեն ՕԵԿ-ականներին:
«Բացառված է, դիվերսիայի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, վիրավորվելու փաստ կա, քաղաքացիական անձ է, հովիվ է կարծեմ»:
Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
«Ապրիլին Աժ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում՝ հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»-ը, որը տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա»:
Նա հայ-ադրբեջանական սահմանից 2-3 կմ հեռավորության, գյուղի տներից մոտ 1.5 կմ հեռավորությամբ գտնվելով՝ տեսել է զինվորական հագուստով տղամարդու:
Եվ ահա հուլիսի 29-ին Տաթևիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝շուրջ 3,5 միլիոն դրամի չափով նստել գյուղի տաքսիներից մեկը և Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել:
Այսօր ժամը 8-30-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Հանրապետություն» փողոցում երեք կովեր են ընկել ավտոմեքենայի տակ, որոնցից երկուսը սատկել են, մեկը՝ վիրավորվել է։ Աբովյան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, կապիտան Իվան Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ահազանգ են ստացել ժամը 8 անց 39-ին։
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:
Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Արարատի բաժին` 010-59-06-31 հեռախոսահամարով, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Իջևանի ոստիկանապետը եղել է իր ընկերոջ 35-ամյա Հրայր Միրումյանի վարած BMW X5 մակնիշի 50 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում:
Հարցին, թե գյուղում կա՞ն մարդիկ, որոնք վարակվել են անասուններից, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե մեր համայնքում է անցել, այլ այդ հիվանդությունն այնպիսին է, որ անասուններից մարդը վարակվում է, բայց մարդուց մարդ չի վարակվում: Մարդը եթե ուտում է հում միսը, եթե խմում է հում կաթը, այդ դեպքում միայն կվարակվի: Դա վտանգավոր հիվանդություն չէ, ընդամենը 12 օր է պահանջվում, որպեսզի մարդ առողջանա»:
Մինչև մենք իմացանք և փորձեցինք քայլեր ձեռնարկել՝ արդեն ուշ էր: Դեղերը հատուկ արտադրատեսակ են. սրանք բաշխվում են, արտադրվում են, պահվում են հատուկ պահեստներում: Իրենք ենթադրում են, որ դրանով կկրճատեն ստվերային տնտեսությունը: Կարող եմ պնդել, որ դեղերի ներմուծումը ամենաթափանցիկ ոլորտն է՝ համեմատած հայկական այլ ոլորտների հետ: Հայաստանում դեղագործական ոլորտը լուրջ, կազմավորված համակարգ է, որը միջազգային բոլոր չափանիշներին և առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխանում է: Սա անիմաստ էքսպերիմենտ է, որը պարզ չէ, թե ինչերի կհանգեցնի: