Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Դատարան չէին ներկայացել գործով երկու տուժողները, ինչպես նաև վկան: Դատավորն ասաց, որ չնայած 10 ժամը չէր լրացել՝ դատարանն ապահովել էր Հայկ Կյուրեղյանի ներկայությունը՝ ցուցմունքի վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 25-ին:

Դատական նիստի ավարտից հետո Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Դատական նիստը շարունակվում է դարձյալ Հայկի իրավունքների կոպիտ ոտնահարումով, խախտումով, ու դա սպասելի է, քանի որ մեր դատարանները ոչ մի դեպքում իրավունքները չեն պաշտպանում և քանի որ նայում ենք՝ ինչ է կատարվում մեր երկրում՝ հանցագործները դրսում են, ազատ ման են գալիս, իսկ պետության, ազգի և հայրենիքի համար մտահոգվող մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում»:

Ամբաստանյալի հայրն ասաց, որ կարևորություն չի տալիս ցուցմունքներին, քանի որ ՀՀ դատարաններում ո՛չ ցուցմունքներն են էական, ո՛չ պաշտպանը, ո՛չ օրենքները:

Նա կարծքի հայտնեց, որ տեղի կունենա այն դատավարությունը, ինչ մյուս ըմբոստների հանդեպ. «Ոչ իրական, ոչ ադեկվատ որոշումներ կընդունվեն, իմ կարծիքով: Ոչ մի սպասելիք ես ոչ մի դատարանից չունեմ, և Հայկն էլ չունի և չուներ էլ, որ նման բողոքի ակցիա իրականացրեց»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս