Բաժիններ՝

4 դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

2014թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքով կազմվել են թվով 18 տեղեկանքներ: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մեջ: Դրա համաձայն՝ 18 տեղեկանքներից 7-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 4 դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: 2-ով հարուցված կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 1 կարգապահական վարույթ գտնվում է ընթացքի մեջ: 11 տեղեկանքներով կարգապահական վարույթ չի հարուցվել՝ հաշվի առնելով առկա խախտումների՝ ակնհայտ և կոպիտ չլինելու հանգամանքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս