Դատարանն ուժի մեջ է թողել Լևոն Հայրապետյանին մինչև հուլիսի 15-ը տնային կալանքի տակ պահելու մասին որոշումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր օրինական է ճանաչել գործարար Լևոն Հայրապետյանին մինչև հուլիսի 15-ը տնային կալանքի տակ պահելու մասին որոշումը:

Դատարանը դրանով իսկ մերժել է Հայրապետյանի փաստաբաններին, որոնք խնդրում էին գրավի կամ ներկայանալու պարտավորության դիմաց գործարարին ազատել տնային կալանքից՝ դա պատճառաբանելով նրա վատ ինքնազգացողությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ գտնվելու անհրաժեշտությամբ:

Հայրապետյանն ինքը չի մասնակցել դատական նիստին՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Քննիչը դատարանին տեղեկանք է ներկայացրել այն մասին, որ Հայրապետյանը խախտում է տնային կալանքի պայմանները, սակայն դրա հետ մեկտեղ նա չի միջնորդել, որպեսզի Հայրապետյանին տեղափոխեն մեկուսարան:

 

Փաստաբանը դատարանին հիշեցրել է, որ ավարտվել է Հայրապետյանի նկատմամբ «Իզմեստիևի գործով» հետաքննությունը, ինչի համար էլ նա չի կարող խոչընդոտել ապացույցներ հավաքելուն.

«Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբեթից, նրան անհրաժեշտ է օպերատիվ բուժում, նա չունի քննությունից թաքնվելու հնարավորություններ»:

Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 5-ին: Սրանից առաջ հաղորդվել էր, որ դադարեցվել է  հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031