Բաժիններ՝

13 տարեկան Արմանը տան միակ կերակրողն է. նա երազում է, որ մայրն առողջանա. hetq.am

hetq.am-ը  գրում է. «13-ամյա Արմանի հետ պայմանավորվում ենք Զեյթունի գերեզմանոցի սկզբնամասում: Ասֆալտը վերջանում է, քայլում ենք նեղ կածաններով մինչև երևում է Արմանենց վագոն-տնակը: Դժվար է հավատալ, որ այս վայրը Երևանի մի մասն է ու անգամ ունի հասցե՝ Ֆարանջյան 76/10:

Երեխան, ով ունի հաշմանդամություն, մենակ է խնամում մորը. «Չեմ լսում, չեմ տեսնում, սթրեսներ եմ տանում, ներվայնանում եմ՝ ուզում եմ տանեմ մամային բուժեմ: Մաման ոտի կանգնի, հետո ես կբուժվեմ, ամենակարևորը մաման ա»,- ասում է Արմանը:

52-ամյա Մարինե Լալայանը, ով արդեն երկու ամիս անկողին է ընկել, նույնիսկ չգիտի, թե ինչ հիվանդությամբ է տառապում, ցավում է ամբողջ մարմինը, բոլոր ոսկորները. «Արմանս շտապօգնություն ա կանչում, ուզում են ինձ տանեն հիվանդանոց, բայց փող չունեմ, ինչով բուժվեմ, համ էլ երկու էրեխեքս հիվանդանոցում են մահացել, էլ ես կգնա՞մ»,- հազիվ բառերը արտասանելով՝ ասում էր տիկին Մարինեն ու պատմում, որ երբ ամուսինը ողջ է եղել, լավ են ապրել: Նրա մահից հետո ամուսնու եղբայրը հայտնվել է կալանավայրում, տունը վաճառել են ու տասը տարուց ավելի ապրում են ուրիշի վագոն-տնակում:

13 տարեկան Արման Լալայանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է հաշմանդամության թոշակ, հատուկ դպրոցում սովորել է մինչև 7-րդ դասարանը: Այս տարի դպրոց չի կարողացել գնալ. պիտի աշխատի, պահի հիվանդ մորն ու իրեն:

«Ո՞րն է եղել կյանքիդ ամենալավ օրը»,-հարցնում եմ Արմանին. «Իմ կյանքում լավ օր չի եղել. ամեն օր մտածում եմ՝ ո՞նց անեմ, ի՞նչ անեմ, որ լավ ապրենք»:

Երբ Մարինեն ոտքի վրա է եղել, մայր ու որդի միասին են խնամել տարածքի ու վագոն-տնակի տիրոջ շներին, աշխատանքի դիմաց վարձատրվել են ու ապրել: Իսկ հիմա տղան տան միակ կերակրողն է:

«8 տարեկանից աշխատել եմ: Պահում եմ շներին, կերակրում եմ, խանութներում էլ եմ գործ անում, ուրիշի բախչեքի խոտերն եմ հնձում, կտրում, ցանում եմ: Մենք հարուստ ենք, նեց չի, որ քյասիբ ենք, հարուստ ենք՝ մաքուր հոգով, սրտով…Թաղապետարանը մեկ-մեկ սնունդ ա տալիս: Ես էլ իմ աշխատած փողով տան համար ուտելիք եմ առնում, պարտքերն եմ տալիս, որ էլի վստահություն ուենամ մարդկանց մոտ: Ուտելիք եմ սարքում՝ կարտոշկի ժարիտ, փլավ, ամեն ինչ սարքում եմ»:

 

Հեռ.՝ (+374) 98 85 56 11 – Արման Լալայան

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս