Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների արդարադատության նախարարությունների համատեղ սեմինար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական և քաղաքացիական գործերով վարույթների որոշ առանձնահատկություններին, հարկադիր կատարման ծառայության, ՔԿԱԳ համակարգի ու նոտարիատի խնդիրներին:
Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև բերեցին նոր հարցեր: Այսպես, Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում:
Մի քանի ամիսների ընթացքում մոտ 80 դատախազ ազատվել է պաշտոնից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ, ցավոք սրտի, մի շարք շատ պրոֆեսիոնալ դատախազներ ևս ազատվել են աշխատանքից Ըստ Գ. Կոստանյանի՝ գործ ունենք դատախազական համակարգում սերնդափոխության հետ, որն ունեցել է նաև իր հատկապես դրական արդյունքը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանն իր գործով դատական նիստի ընթացքում ասաց, որ ողջունում է Հայկ Կյուրեղյանի արարքը: Շ. Հարությունյանն ասաց, որ դա համարում է բողոքի դրսևորում, նրան համարում է իր պայքարի ընկեր, նա ճիշտ է արել, որ չի օգտագործել մարտական զենք: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դրսում կրակել էր:
ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում գործադրված «Seyran Derv», «S.S.», «Samvel Samvel», «Ա Ս», «Артем Арутюнов», «Albert Mnacakanyan», «A M», «Ruben Hayrapetyan», «(((((((RH)))))))», «Gevorg Saroyan», «Alik Mesropyan», «Sergey Karapetyan» ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի «հզոր հետախույզներ»:
Մարիաննային օգնելու համար«ՎՏԲ – Հայաստան Բանկ»-ում իր մոր` Նելլի Բասենցյանի անունով բացվել է հետևյալ հաշվեհամարը:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ սկսած 2009թ.՝ ռուսական և թուրքական ծառայությունները համատեղ հատուկ գործողություններ են կազմակերպել իր դեմ ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իրեն, ապա նաև ֆիզիկապես ոչնչացնել իրեն ու որդուն:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Բաքվում աժիոտաժ է` Ստեփանակերտի օդակայանն աշխատում է Ստեփանակերտի օդակայանից թռիչքներ են իրականացնում փոքր երկտեղանոց օդանավեր:
Ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։
Հունիսի 25-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 10-րդ փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բազմիցս ասել է, որ որևէ կապ չունի Աշոտ Սուքիասյանի գործի հետ: Իրազեկված կամ տեղեկացված չի եղել օֆշորային գոտում գրանցված կազմակերպության մասին»:
Գասպարիի կարծիքով՝ իր տան դիմաց աղբ է լցվել, հարևանների միջոցով «չերեզներով» սպառնալիքներ են փոխանցվել այն պատճառով, որ երեկ ինքը ակցիա է անցկացրել «նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի» տան մոտ:
Նրանց հիշեցնում ենք վերջին անգամ, որ լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը։ Միևնույն է՝ մենք շարունակելու ենք պայքարը և վաղը առավոտվանից հավաքվելու ենք շենքի մոտ։ Իսկ մեր կողքին կանգնած իսկական մտավորականներին և արվեստագետներին՝ մեր ակնածանքն ու խոնարհումը։ Ուրախ ենք, որ նրանց շարքերում գրվեց նաև Տիգրան Համասյանի անունը։ BRAVO, Տիգրան, դու իսկակա՛ն հայրենասեր ես»։
«Ինչպես զսպել իշխանության ներկայացուցչի ախորժակը, ինչպես անել, որ նա սեփական բարեկեցությունից ու պաշտպանվածությունից զատ այլ մտահոգություններ էլ ունենա՝ իր պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայելու, հանրությանը գոհացնելու առումով»:
Այսօր՝ հունիսի 25-ին, ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան ՀԷԿ 1-ի ջրամբարում տղամարդու դի է հայտնաբերվել:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հունիսի 25-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր – Փամբակ հատվածում (5-րդ կմ, «Վեգաս» խաղատան մոտակայք) քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Հ.-ին (ծնվ. 1941թ.), ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ քառյակը ինչու է ներկայացնում պահանջներ, որոնց մասին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախապես խոսել էր արդեն:
Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի 37PQ117 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ն. Մ.-ը (ծնվ. 1950թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ:
Ինչպես գրում է «Росбалт»-ը, օրերս երկու «օրենքով գողեր»՝ Յուրի Պիչուգինը (Պիչուգա) և Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես) ընկերների նեղ շրջանակում հայտարարել են, որ Տիմոխա մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյի գնդակահարությունը Անդրեյ Գոլուբևի սպանության վրեժն էր։ Քրեական հեղինակություն Գոլուբևը (Սկիֆ) սպանվել է 2009 թվականին։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Ջանֆիդա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մուշեղ Պ.-ին:
Երկու նորաստեղծ թաղամասերի մեջտեղում գտնվող Մուշ 2-ի 4/3 շենքի բնակիչները տարիներ շարունակ ապրում են ահը սրտերում:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ զինծառայողին առաջադրված մեղադրանքին:
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար:
Բարերարը մանկապարտեզի նոր շենք կառուցելու հովանավորությունը ստանձնել է իր այցերից մեկի ժամանակ, երբ ծանոթացել է ներկայիս մանկապարտեզի պայմաններին։
Գյումրու վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
«Թե´ ՔԿՀ ղեկավարության թե´ անկախ հանձնաժողովի համար բացակայում են կոնկրետ չափանիշները, որոնցով պետք է որոշվի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն տալու հարցը», – ասաց Հասմիկ Հարությունյանը`ընդգծելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման նպատակը դատապարտյալի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելն է, ինչպես նաև նոր հանցագործություններ կանխելը: