
Քիմն ու Քանիեն ցանկանում են երեխա որդեգրել Հայաստանից. Metro

Ըստ անգլիական Metro թերթի տեղեկությունների, Քիմ Քարդաշյան – Քանիե Ուեսթ զույգը մտադիր է երեխա որդեգրել Հայաստանից։ Նրանք իրենց հայաստանյան շրջագայության ընթացքում գաղտնի այցելել են մանկատներ։
Ըստ Metro-ի, Քիմն ու իր ամուսինը դա արել են այն ժամանակ, երբ հեռուստախցիկները չեն հետևել իրենց։
Թերթը գրում է, որ Քիմը առողջական խնդիրներ ունի առաջին հղիությունից հետո։ Իսկ Քանիեն անպայման ցանկանում է որդի ունենալ։