Բաժիններ՝

Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում բողոքի ալիք է հասունանում

Asparez.am-ըգրում է.  «Մսի կոմբինատ» թաղամասի բնակիչների խոսքով` օրեր առաջ թաղամաս են ժամանել որոշ պաշտոնյաներ, չափ ու ձեւ արել, ուսումնասիրել թիվ 2 գերեզմանոցի եւ բնակիչների բակերի հատվածները, այցելել նաեւ այդ վայրերին կից ազատ հողատարածքներ ու ներքին, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել` ազատ հողատարածքներն այսուհետ ծառայելու են որպես գերեզմանոց:

Հողատարածքներից մեկը պարսպապատ է, իսկ մյուսը պարսպապատ չէ, այստեղ բետոնյա կառույց կա, որը քանդվելու է: Թաղի բնակիչները նաեւ ավելացնում են.

-Առանց այն էլ թաղման արարողությունների ենք ականատես լինում, լսում ողբ ու կոծի ձայներ, ուրախ երաժշտության կարոտ ենք մնում, հիմա էլ էս տարածքներն են ուզում գերեզմանոց սարքել: էկեք այգի, խաղահրապարակ սարքեք, հերիք չէ՞ հող ծախեք, գերեզմանոց դարձնեք տարածքները»:

Թաղի բնակիչներից մեկը պատմում է նաեւ, որ անչափահաս երեխաներն անգամ վախով են ելումուտ անում, քանի անգամ արդեն հանկարծակի հանդիպել են սգավոր մարդկանց:

-Էլ չասենք, որ գիշերներն ու ցերեկները գերեզմանոցում ու մեր բակերում աղվեսներ են շրջում, ո՞վ է տեր լինում… Բալկոնը կբացես, կնայես` մեռել կթաղեն. գերեզմանոցը լցված է, էլ տեղ չկա. սա որպես «զալատոյ զապաս» կուզեն վաճառեն ժողովրդին` գերեզմանոցի տեղ …մենք կուզենք, որ սանիտարահիգիենիկ եւ քաղաքաշինական կանոնների պահպանում լինի: Ծնունդ կենես, կնունք կենես, հարսնիք կենես` մեռելի դուդուկը կողքը կնվագե. Էս վիճակն է: …Ոսկորը փտավ` ֆոսֆոր կարտադրե, ինչն էլ վտանգավոր է մեզ համար. տեսնիս` կմտածե՞ն էդ մասին:

Թիվ 2 գերեզմանոցի եւ բնակելի հատվածների միջեւ հեռավորությունը շատ քիչ է, մոտավորապես 10-50 մետր. հիշյալ տարածքները գերեզմանոցի վերածվելու դեպքում, բնակիչների բակերին կից կլինեն գերեզմանաքարեր: Եթե նման բան լինի, Մսի կոմբինատ թաղամասում ստորագրահավաք կկազմակերպվի, ոտքի է կանգնելու ողջ թաղամասը. իրենց հետագա քայլերի մասին այսպես են արդեն խոսում թաղում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս