
Վիճաբանություն և դանակահարություն գերեզմանատան մոտ

Ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ գոտկատեղի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Էռնեստ Զ.-ն:
Նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի, իրանի վերին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Էդմոնդ Զ.-ն:
Ըստ հարազատների` Էռնեստ և Էդմոնդ Զ.-երը վնասվածքները ստացել են Նորքում, վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Նորք-Մարաշի գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր-կտրող-գործիքով հարվածել է Էռնեստ և Էդմոնդ Զ.-երին և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանց դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 14.10-ին, ինքնակամ ներկայացել է բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն