
Ջրատարում դի է հայտնաբերվել

Ապրիլի 21-ին, ժամը 19.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի ջրատարի մեջ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները գյուղի 8-րդ փողոցի տներից մեկին հարակից ջրատարից դուրս են բերել 1949 թ. ծնված Վ. Ֆ.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն