Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը
Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով նախ մեղադրյալ էր, ապա՝ վկա, նշանակվել է մարզպետի օգնական:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Նուգզար Մ.-ին:
Հոկտեմբերի 11-ին և 12-ին «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ Կասյան փողոցի վերին հատվածի և «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:
Հոկտեմբերի 9-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արաբկիր բժշկական կոնտրոնում մահացած 2.3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց փորձագետ, քիթ-կոկորդ ականջաբան Սեյրան Հովհաննիսյաննը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Սրբոց Թարգմանչաց տոնը: Այս առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Ս. Պատարագ: Արագածոտնի թեմում ձևավորված ավանդույթի համաձայն, Օշականի եկեղեցի կտարվի նաև Շուխոնց հրաշագործ Ավետարանը:
ՀՀ Կառավարությունը այսօր քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների պետեր նշանակելու մասին։
Նշենք, որ հանձնաժողովը որոշել է արձանագրել հարցազրույցի ամփոփման հետևյալ արդյունքները. Արմեն Հարությունյան` 95.67 միավոր, Արայիկ Ղազարյան` 84.05 միավոր, Վիգեն Քոչարյան` 81.27 միավոր, Վահե Գրիգորյան` 72.66 միավոր, Եղիշե Կիրակոսյան` 71.58 միավոր, Դավիթ Խաչատուրյան` 70.93 միավոր, Դավիթ Հակոբյան` 69.6 միավոր, Նելիկ Հարությունյան` 58.05 միավոր, Լիզա Գրիգորյան` 57.01 միավոր: Հանձնաժողովը որոշել է նաև Արայիկ Մելքումյանին (Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) և Նորա Կարապետյանին (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) հանել հարցազրույցի մասնակիցների ցուցակից:
ահմանադրական բարեփոխումների հիմքում պետք է դնել բացառապես գիտական մոտեցում, այսինքն՝ որպեսզի Սահմանադրությունը ապահովի հասարակության և պետության ներդաշնակությունը, անհրաժեշտ է, որպեսզի նրանում ամրագրված դրույթները բարեփոխվեն, կատարելագործվեն
«Երբ Աշոտ Սուքիասյանին հարցրի Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի ստորագրությունների մասին, ասաց, որ ինքը կեղծել է դրանք, որ Սարգսյանն ու Կճոյանն իրեն կռիշ կանգնեն, հովանավորեն: Իսկ թե ումից էիր վախենում, որ նրանց հովանավորության կարիքն ունեիր, չպատասխանեց: Ես էլ ասացի, որ դու վարչապետին հանցագործության մեջ ես ներքաշել, քանի որ հանցագործին հովանավորողը կրկնակի հանցագործ է, ոչ մի բան էլ չասաց»:
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ «Լորուտի» անտառապետ Գարիկ Պարանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Ովքե ՞ր են նրանք՝ «կարմիր բերետավորները». ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակ:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ «Ասֆալտի գործարանի» մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ և դիակը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետ է նշանակվել Ջոն Ֆարխոյանը:
Շենքը, որն այսօր ունի մոտ 25 բնակիչ, զուրկ է կոմունալ տարրական պայմաններից, վթարային է և վտանգավոր: Տանիքը կաթում է, պատերը փլուզման եզրին են, իսկ բնակիչներն ապրելու այլ տեղ չունեն:
Այրվել են Ս. Թ.-ի բնակարանի հյուրասենյակի առաստաղի փայտյա կառուցատարրերը՝ 16քմ մակերեսով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 8-ը:
Անկյուն գումարած 3 ՀԸ նկարահանող խումբն Ակների գրադարանում է եղել, զրուցել առկա խնդիրների մասին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ն:
Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների՝ 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 76710.4 մլն դրամ, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 1.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել 1.0 տոկոսով:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 09.00-ին, Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Մարտին Խ.:
1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5 –ը հայտարարել է որպես ուսուցչի եւ կրթական ոլորտի բոլոր աշխատողների միջազգային օր: Այդ օրը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հրաչյա Հ.-ն: