«Մշտական բնակության մեկնողների հոսքը մոտավորապես կազմում է այս 30.000-ի կեսը, մյուս կեսը՝ ոչ սեզոնային աշխատանքային միգրանտներն են, որոնց ես անվանում եմ տևական աշխատանքային միգրանտներ, որոնք մեկ տարուց ավել ժամանակով բացակայում են երկրից»,- ասաց նա:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին` Ռուբլյովկա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ո՞ր է ուղղությամբ է շարժվելու երթը:
Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանը 2013թ. հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ է եղել, այնուհետև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նախաքննական մարմինը գտել էր, որ նրա գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու են հետևյալ փողոցներում:
Պարզվել է, որ տղամարդը Ալեքսանդր Սինյավսկին է, ով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր` որպես անհայտ կորած։
Ադրբեջանական գերությունից սեպտեմբերի 25-ին վերադարձած. Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու, այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու:
Գյումրու ոստիկանության տվյալներով, կախվածը նույն շենքի բնակիչ՝ 1987թ-ին ծնված Վաչագան Երվանդի Հարությունյանն է, ում դին հայտնաբերել են հարևանները:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան 22 հասցեում գտնվող չգործող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ, եռյակը ցանկացել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի բակում տեղադրել բեմահարթակ եւ անհրաժեշտ բոլոր պարագաները, սակայն ոստիկանության ներկայացուցիչները արգելել էին նրանց տեղադրել բեմահարթակը, քանի որ վերջիններս հայտարարագրում չէին նշել այդ մասին:
Ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել Ապարանի Մարշալ Բաղրամյան փողոցի բնակիչներ Է. Հ.-ն (ծնվ. 1966 թ.) և Ն. Հ.-ն (ծնվ. 2012 թ.):
«Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել», – մասնավորապես, ասաց Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էին արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելուորոշմանը:
Ստեփանավանի բնակչուհու դուստրը դատարանում ասել է, որ դեպքի օրը քնած է եղել, արթնացել է սպանվածի ձայնից, նա գոռացել է՝ «վախ մամա ջան»: Տեսել է, որ ամբաստանյալը սպանվածին մահճակալի մոտ կանգնած լոմով խփում էր, վախից մտել է վերմակի տակ: Ամբաստանյալը չի նկատել, որ ինքը տեսնում է այդ պահը: Դրանից հետո ամբաստանյալն արթնացրել է իրեն և սենյակից դուրս հանել: Սենյակից դուրս է եկել, գնացել խոհանոց:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 4 միլիոն 585.7 հազար դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա` 5 միլիոն 859.4 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 2 միլիոն 95.6 հազար դրամ, իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա՝ 187.4 հազար դրամ:
«ՀՀ-ում ունենք 4-5 հազար գրանցված դեղ՝ յուրաքանչյուրն` իր սպեցիֆիկ փաթեթավորմամբ: Ունենալ 1 կամ 2 մեքենա, որոնք ի վիճակի կլինեն տարբեր՝ կլոր, քառակուսի, տարբեր չափի, քաշի փաթեթների վրա դրոշմակնիք փակցնել, անհնար է: Գործ ենք ունենալու ձեռքի աշխատանքի հետ: Սա նաև բերում է մեկ այլ խնդրի՝ արտադրողներն արգելում են իրենց փաթեթավորմանը ձեռք տալ կամ բացել: Բացի դա՝ օրենքում նշված է, որ ամեն դեղ իր ուրույն դրոշմապիտակը պետք է ունենա՝ ըստ քաշի, չափի, ենթատեսակի, պիտանելիության տարեթվի, ամսվա, ամսաթվի…»,- ասում է «Ֆարմատեք» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Արուշանյանը:
Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
«Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարողանում թաքցնել իրենց արցունքները»։
Փաթեթով առաջարկվում է աշխատանքային և զինվորական, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ:
Գնային այսպիսի փոփոխությունը եղանակների ցրտելու հետ բնակիչներին ֆինանսական լուրջ խնդրի առջև է կանգնեցրել։ա
Գեղարքունիքի մարզի Աստղաձորի դպրոցի ջեռուցման, Սյունիքի մարզի Կապանի 2-րդ ավագ դպրոցի տարածքի բարեկարգման, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղիի բանավանի, Գեղարքունիքի մարզի Գավառի 5-րդ և Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցների համար գույքի ձեռքբերման նպատակով կառավարությունը ավելի քան 73.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով Անդրանիկ Ազարյանը ազատվել է Ոստիկանության էրեբունի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հարամանով նշանակվել Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի պետ:
«Չենք ասում իշխանությունները բերեն ոսկի լցնեն մեր գլխին, չէ, բայց դե հասարակ բաներ կան, որ առաջնահերթ են,-ասում է ու շարունակում,-քաղաքում էլ է ջուր հարկավոր, գյուղում էլ։ Ջուր պիտի լինի, որ ժողովուրդը լավ ապրի, պետությունը հարստանա: Ժողովուրդն է պետությունը հարստացնում: Իսկ պետությունն ո՞վ է՝ ես եմ, դու ես»:
Կառավարության որոշումներով վերակազմակերպման և վերակազմավորման միջոցով փոփոխվել է ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և ևս չորս բաժինների կառուցվածքը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Անվճար դեղորայքից օգտվում է, բայց առողջական այլ խնդիրների համար, երբ հիվանդանոց է գնում, նրա առջև փակվում են բոլոր դռները. գումար են պահանջում։
Կառավարությունը այսօր հավանություն է տվել ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին և դրա իրականացման ժամանակացույցին: Որոշումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների արձագանքմանը ներգրավել բնակչությանը, զգալիորեն բարձրացնել դրա պաշտպանվածության աստիճանը, նվազեցնել մարդկային կորուստն ու խնայել ֆինանսական և նյութական միջոցներ:
«Ես նկատեցի, որ գենդերային հավասարության և կանանց դեմ բռնության հարցերն այժմ ավելի բաց կերպով են քննարկվում»,- հայտարարեց հանձնակատարը։ «Քաղաքական և այլ համայնքային առաջնորդները պատասխանատու են ընտանեկան բռնության հարցում միանշանակ դիրքորոշում ընդունելու և հստակ ուղերձ հղելու համար, որ դա երբեք չի կարող ընդունվել։ Կցանկանայի քաջալերել ընտանեկան բռնության դեմ հատուկ օրենքի ընդունումն ու խնդրո առարկայի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայի վավերացումը»։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը