
Կինը պայուսակը շպրտել է, թե «փող եք ուզում,վերցրեք, գնացեք». Առինջի գյուղապետ. news.am

Առինջում հնչած կրակոցների հետեւանքով տուժած 51-ամյա Նունե Ավետիսյանի առողջական վիճակը նորմալ է, նա վնասվածք ուներ մեջքի շրջանում՝ ձախ հատվածում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամուսինները 2-3 տարի է՝ ապրում են այդ նոր թաղամասում, միայն իրենք են այնտեղ ապրում:
«Ոչ հարեւան կա, որ շփվեն, իմանանք ով է, ոչ էլ ծանոթ, միայն որդուն տեսանք այնտեղ, ուրիշ երեխաների մասին տեղեկություն չունենք: Ճշտեցինք, որ ամուսինը աշխատում էր «Ինեկոբանկում»՝ որպես հաշվապահ»,-ասաց գյուղապետը:
Իսկ թե ինչպես է եղել դեպքը, Գագիկ Սարգսյանն ասաց, որ դեպքը եղել է ճանապարհին՝ մինչեւ տուն հասնելը: Կինը, մտածելով, որ փողի համար են հարձակվում, պայուսակը շպրտել է՝ ասելով, թե «փող եք ուզում, վերցրեք, գնացեք»: Գյուղապետն ասաց, որ կինը ոչինչ չի հիշում, ընդամենն ասել է, թե մեկը դիմակով է եղել, մեկը՝ առանց դիմակ: Ավետիսյան ամուսինները մեքենայով տուն գալուց են եղել, իսկ նրանց վրա հարձակվողները ոտքով քայլելիս:
Մանրամասներն՝ այստեղ