ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով
Tsayg.am-ը գրում է. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամները Շիրակի մարզում սկսել են իրականացնել համայնքների սահմանային հատվածների հստակեցումներ: Այս աշխատանքների արդյունքում համայնքների վարչական սահմաններին կից պետական հողակտորները, որոնք մինչ այս դուրս էին մնացել, հիմնականում հանձնվում են համայնքների տնօրինությանը: Սա, ըստ պատասխանատուների, համայնքապետերին հնարավորություն է տալիս այդ հողակտորները հանձնել վարձակալության, իսկ ստացված եկամուտը մուտքագրել համայնքի բյուջե՝ ավելացնելով սեփական եկամուտների ցուցանիշը: