Բաժիններ՝

Աշակերտը 3 տարի շարունակ՝ ամեն օր, իր հաշմանդամություն ունեցող դասընկերոջը մեջքի վրա տանում է դպրոց

Boredpanda-ն հրապարակել է Չինաստանում ապրող 2 ընկերների նվիրվածության մասին պատմող պատմություն:

Վերջին 3 տարիների ընթացքում՝ ամեն օր, 18-ամյա Խիե Խուն հաշմանդամություն ունեցող իր դասընկերոջը մեջքի վրա տանում է դպրոց, և անգամ իր ընկերոջ՝ Չժանի համար ճաշ է բերում:

Նրա ընկերը՝ 19-ամյա Չժան Ցին, տառապում է մկանային դիստրոֆիայով:

Շուտով ընկերները կառանձնանան, երբ գնան տարբեր քոլեջներ, ու այդ ժամանակ Չժան Ցին պետք է ապավինի միայն ինքն իրեն: Այսքան նվիրված ընկերներ լինելուց բացի, Խիե Խուն և Չժան Ցին դասարանի լավագույն աշակերտներն են:

04-class-carry__880

03-props__880

05-stairs__880

06-Outside-carry__880

01-carry__880

«Խիեն լավ օրինակ է մյուս աշակերտների համար, ովքեր նույնպես պատրաստ են Չժանին օգնել: Նրանց շնորհիվ է, որ Չժանը ոչ մի անգամ դասերից չի բացակայել»,- նշել է Դախուի ավագ դպրոցի փոխտնօրենը:

Միացյալ Նահանգների Մարդու իրավունքների մասին զեկույցը հաղորդում է, որ Չինաստանում 243,000 դպրոցահասակ երեխա, ովքեր ունեն հաշմանդամություն, չեն հաճախում դպրոց:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս