
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման, գազի արտահոսքի վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա, Ներքին Շենգավիթ 9, 11 եւ 6 փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: