«Ինչ կար-չկար՝ սաղ քամուն տվեցինք»
Ինչպես տեղեկացնում է Asparez.am-ը, ապրիլի 22-ին` ժամը 23:23-ին, Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում, մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհի հետեւանքով երկու բնակելի տնակ ամբողջությամբ՝ մոտ 225 քմ, այրվել էին, եւ բնակիչները բառացիորեն դրսում են հայտնվել, արդեն 5-րդ օրն է նրանք գիշերում են ծանոթ-բարեկամների տներում:
Քաղաքապետարանում բնակիչներին խոստացել են, որ խնդիրը կդրվի ավագանու նիստին քննարկման, սակայն բնակիչներչը դրա հետ մեծ հույսեր չեն կապում: Նրանք նշում են, որ գումար տրամադրելու դեպքում չեն կարողանա նոր տնակ գնել:
-Ինչ կար-չկար, սաղ քամուն տվեցինք, գնացել ենք քաղաքապետարան, ոչ տուն կտան, ոչ դոմիկ, տարել մի քանի տեղ են ցույց տվել՝ հավն էդտեղ չի ապրում,-ասում Է Էլմիրա Մադոյանը,-գոնե մի հատ դոմիկ տվեք, ասում են՝ ավագանու նիստին պիտի դնեն, բայց ինչ պիտի տան, ինչքան՝ չգիտենք:
Մյուս տնակի բնակիչ Մարուսյա Թադեւոսյանը եւս նշում է, որ լավ կլիներ տնակ տրամադրեին, եթե գումար տրամադրվի՝ նա ի զորու չէ հավելյալ գումար հատկացնելու եւ նոր տնակ ձեռք բերելու.
-Դրանով ինչ անեմ՝ շո՞ր առնեմ, անկողի՞ն. ի՞նչ անեմ: Ոչ մեկին չի հետաքրքրում…մի հատ գիշերանոցով եմ փախել, հազիվ եմ փրկվել: Հագիս շորերն էլ հարեւաններն են տվել:
Տնակների բնակիչները հրաշքով են փրկվել, չեն հասցրել իրենց հետ դուրս բերել որեւէ բան, անգամ՝ փաստաթղթերը, եւ նրանք հիմա հայտնվել են անելանելի դրության մեջ՝ մնալու տեղ չունեն, գնալու տեղ չունեն, ելք չունեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: