Հարսը մետաղյա ձողով հարվածել է սկեսրայրի գլխին
Դատարան է ուղարկվել Սյունիքի մարզի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանը կենցաղային շարժառիթով`ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ երկու անգամ մետաղյա ձողով հարվածել է սկեսրայրի գլխի գագաթային շրջանին, առաջացրել սալջարդ վնասվածքներ`վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս`կարճատև քայքայումով: