Կարտոֆիլի գինն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտավորապես 70 տոկոսով բարձր է: Եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլի բարձր բերքատվություն չի ապահովվել, ու դա առաջին հերթին գնի վրա է ազդել:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել:
«Ես ներկայացրել եմ երեք միջնորդություն, որոնք երեքն էլ ընդունվել են քննչական խմբի կողմից, բայց երեքն էլ չեն կատարվել. մասնավորապես, քննչական փորձարարություն կատարել Նաիրի Բադալյանի մասնակցությամբ, որպեսզի պարզենք, թե կարմիր թղթապանակը որ երթուղիով հասավ մինչեւ դահլիճի հանգստյան սենյակի մասը, ցանկացած քրեական գործում կան նրբություններ, որոնց միջոցով կարելի է հասնել մեծ հաջողության. Սա հենց այդպիսի նրբություն էր: Սա վերաբերում էր նաեւ զենքի առկայությանը, քանի որ ես վստահ եմ, որ զենքերը նախապես եղել են ԱԺ-ում, եւ դրանք հեքիաթներ են, թե զենքերը դրսից են բերվել»,- վստահեցնում է Աշոտ Սարգսյանը:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 15-րդ տարելիցի առթիվ Եռաբլուր պանթեոնում գտնվող ամենատարբեր պաշտոնյաների ներկայությունից օգտվելով, նախկին ՀՀՇ-ական, բայց ներկայումս ՀՀԿ-ին «անդամագրված» Գևորիկը, նույնիսկ ողբերգական այս օրն օգտագործելով, փող մուրալու առիթը բաց չթողեց և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից ստացած թղթադրամով գոհացած՝ հեռացավ Եռաբլուրի տարածքից:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
«Ձեր համար ես ընդամենը թիվ եմ, որ գուցե խարդախ են, գործի են անցել արձակուրդ գնալուց մի քանի ամիս առաջ, բայց ոչինչ չեք ասում մարդկային պատմությունների մասին, որ մայրերը անդուլ աշխատում են: Ու հավասարության նշան եք դնում իմ ու պոտենցիալ խարդախների միջև»,- այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց 3 ամսական հղի քաղաքացի Տաթև Դավթյանը:
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ Մայր աթոռի ներկայացուցիչ Բագրատ Գալստանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք միայն ծախսարդյունավետությանն է ուղղված ժամանակավոր անաշխատունակության նպաստի փոփոխությունը, և եթե այո, ապա ի՞նչն է երաշխիքը, որ նորից խնդիր չի լինի:
Տնակային պայմաններում ապրող գյումրեցիները մի կողմից կանգնած են անօթևանության, մյուս կողմից ջեռուցման խնդրի առաջ:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Հունաստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
«Հղի կինն աշխատում է օրնիբուն, արդյոք արժի՞ այդ կնոջը վնաս հացնել»,- այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ նման հարցադրում արեց քաղաքացի Անուշ Բաբայանը՝ ներկայացնելով, որ նախքան հղիության արձակուրդ գնալը ինքը ստիպված է եղել ավելի շատ աշխատել՝ գործերը ավարտելու կամ փոխարինողին առավել ավարտուն վիճակում հանձնելու համար: Ա.Բաբայանի կարծիքով՝ չի կարելի շատ աշխատող կնոջը քիչ վճարել, չէ՞ որ նա աշխատել ու հարկեր է վճարել:
Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Հայաստանում որևէ խնդրի դեպքում օրենքն են փորձում համապատասխանեցնել վարչարարությանը: Նման կարծիք այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 15 տարի, սակայն մինչ օրս ոճրագործության կազմակերպիչների մասին ոչինչ հայտնի չէ: Թեեւ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար: Սակայն 2 տարի 9 ամիս տեւած նախաքննությունը որեւէ արդյունք չտվեց: Ըստ պաշտոնական գնահատականի, կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։
Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանեթոնը մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ եկել էին հարգանքի տուրքը մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ականավոր ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ինչպես նաև ևս մեկ անգամ ոգեկոչելու այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության:
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հղիության նպաստի փոփոխությունների դեմ քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Նիկողոսյանը՝ նշելով, որ շատ երկրներում 100% փոխհատուցում է տրվում, հարցադրում արեց պաշտոնյաներին՝ ինչո՞ւ եք կեղծ ինֆորմացիա տալիս, թե ամբողջությամբ չեն փոխհատուցում: Նա նաև նշեց, որ շատ երկրներում նպաստ են տալիս մինչև երեխաների 18 տարեկան դառնալը:
2014 թվականի ինը ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 291 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 17,3%-ով։
«Ինչո՞ւ տղամարդուն կարելի է մեկնել զորավարժություների և ստանալ 100%, իսկ կինը պետք է զրկվի իր եկամտի մի մասից»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա անհավասարության և խտրականության դրսևորում է:
ՀՀ դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ըստ ԱԻՆ հայտարարության կդիտվի առավելագույն ինտենսիվություն, սակայն Տրանսպորտի և կապի նախարարությունը դեռևս չի հստակեցրել՝ փլուզման հավանականությունը և ժամանակը:
Անցած գիշեր գայլերը հոշոտել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Պարգեւ Մրտեյանի ոչխարները: Այս մասին ահազանգ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Այսօր առավոտյան Հայաստան է ժամանել թուրք հանրաճանաչ մտավորական, հրապարակախոս, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիկչիի գլխավորած մտավորականների և հասարակական գործիչների պատվիրակությունը: Իսմայիլ Բեշիկչին միջազգային ճանաչման է հասել քրդական hարցի ուսումնասիրմամբ և համարվում է այդ հարցի ամենահայտնի փորձագետն ու քրդական հարցի նախահայրը:
Այդ գումարից 43 միլիոն դրամ է հատկացվել Այգեձոր համայնքում 2.6 կմ երկարությամբ ոռոգման ջրագծի շինարարության, եւս 20 միլիոն դրամ՝ այդ ջրագծի հենապատի,գաբիոնների կառուցման համար:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանի հոկտեմբերի 24-ի հրամանով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում երկարաձգվել են դպրոցական աշնանային արձակուրդները:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22։05-ին, ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։