Զինված ավազակային հարձակում Դավիթաշենում. Հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22։05-ին, ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։

Պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել Դավթաշենի 3-րդ թաղամասի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ՝ կպչուն ժապավենով կապել տան բնակիչների՝ Ս.Ղազարյանի և նրա ամուսնու՝ Վ.Դուրեյանի ձեռքերը և պահանջել գումար։ Արդյունքում՝ տնից հափշտակել են 2.470 եվրո, 1005 ԱՄՆ դոլար, 100.000 հազար դրամ, ոսկյա զարդեր և 3 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս