
Ավազակային հարձակում բենզալցակայանում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել:
Մեկնած օպերատիվ խումբը, տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով, զննության է ենթարկել լցակայանի տեսաձայնագրման սարքերի տեսաձայնագրությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 21.57-ին, դիմակավորված 2 անձ, որոնցից մեկի ձեռքին եղել է ատրճանակի նմանվող, իսկ մյուսի ձեռքին` էլեկտրահարիչի նմանվող առարկաներ, մտել են լցակայան, գումար պահանջել և սեղանի վրայից հափշտակելով շուրջ 50.000 դրամ՝ դիմել են փախուստի:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
ՀՀ Ոստիկանություն