
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը
կդիտվի հոկտեմբերի 27-ին:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով:
Հոկտեմբերի 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:
Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն