Քաղաքացիական նախաձեռնության անդամը՝ Արտեմ Ասատրյանին. Ինչո՞ւ եք կեղծ ինֆորմացիա տալիս

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հղիության նպաստի փոփոխությունների դեմ քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Նիկողոսյանը՝ նշելով, որ շատ երկրներում 100% փոխհատուցում է տրվում, հարցադրում արեց պաշտոնյաներին՝ ինչո՞ւ եք կեղծ ինֆորմացիա տալիս, թե ամբողջությամբ չեն փոխհատուցում: Նա նաև նշեց, որ շատ երկրներում նպաստ են տալիս մինչև երեխաների 18 տարեկան դառնալը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի Արտեմ Ասատրյանը հակադարձեց, թե որևէ մեկը որևէ մեկին կեղծ ինֆորմացիա չի տալիս, իսկ մինչև 18 տարեկան երեխաների խնամքի նպաստ մեզ մոտ էլ կա:

ՄԻՊ սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՀ ստորագրած տարբեր կոնվենցիաներով 70-75%-ից պակաս փոխհատուցում չպետք է լինի և, այսօր 40% սահմանելով, խախտվում է կոնվենցիան, խախտում է նաև ԱՄԿ հանձնարարականը, որ ջանքեր պետք է ներդնել ու փոխհատուցումը մոտեցնել աշխատավարձին:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հավաստեց, թե խարտիաների խախտում չի լինում:

«Չենք կարող բոլոր համաձայնագրերը խախտել»,- իր հերթին նկատեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031