Հղիության նպաստի հարցը քննարկվում է ԱԺ-ում

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրեց նախատեսվող փոփոխությունների մասին: Նա նշեց, որ մինչ այս տարածում են գտել դեպքերը, երբ մարդն աշխատանքի է անցնում 1-2 ամիս առաջ և 2013թ. 8500 մարդ ստացել է հղիության նպաստ, որից 1500-ը մինչև 6 ամիս ժամանակահատվածում է անցել աշխատանքի:

«Հիվանդության դեպքում անաշխատունակ անձը ստանում է ավելի մեծ գումար, քան աշխատողը և չաշխատելն ավելի ձեռնտու է, քան աշխատելը: Սահմանված ընթացակարգերը բացառում են գործընթացի վրա արդյունավետ վերահսկողություն սահմանելը»,- ասաց Ս.Սաիյանը:

Ըստ նրա՝ առկա է ընդգծված անհամաչափություն գործատուին վերապահված իրավասությունները չեն համապատասխանում նրա պարավորություններին և որևէ օրենքի խախտում չկա, քանի որ գործատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ խրախուսել և պարգևատրել իր աշխատողին, ավելին՝ իրավունք չունի հղի կնոջ հետ խզել աշխատանքային պայմանագիրը:

Կարդացեք նաև

Ս.Սաիյանի խոսքով՝ առկա խնդիրները տիպիկ են շատ այլ երկրների: Շատ քիչ երկրներ կան, որ 100% փոխհատուցում են, բայց այդ դեպքում այլ սահմանափակումներ ունեն՝ ժամկետներ և այլն:

Նա նշեց, որ հասարակության տարբեր խմբերի հետ քննարկումներ արդեն եղել են և տարբեր առաջարկներ են ստացվել, օրինակ՝ պահպանել 100% աշխատավարձը, ցածր երկամուտները ավելի քիչ համամասնությամբ կրճատել, պարգևատրումները հաշվի չառնել, փոխկապակցել ոչ թե ներկա գործատուի մոտ, այլ որոշ ժամկետում առկա ստաժի հետ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս