Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Ծիլքար գյուղի մոտ. վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 TU 899 պետհամարանիշով ավտոմեքենան և «Մերսեդես» մակնիշի 422 LU 61 պետհամարանիշով բեռնատարը, ինչի հետևանքով վարորդ` 1975 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ս.-ի դին և ուղևոր` 1964 թ. ծնված Վ. Գ,-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս