«Հասկանալի է, շենքը սեփականատեր ունի, բայց որ գնել է, մենք էլ մեջն ենք եղել՝ կենդանի մարդիկ, հո անասուն չէինք… Դրա համար մենք մեր շահերը պաշտպանում ենք ու խոսում»:
Ժամը 19:20-ի սահմաններում Ոսկետապ-Վեդի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Արալեզ գյուղի բանկիչ, 55-ամյա Սերյոժա Ասատրյանի վարած ГАЗ 53 մակնիշի 26 ԼԼ 147 համարանիշի և նույն մարզի` Արարատ գյուղի բնակիչ, 49-ամյա Արսեն Սիրեյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՕR 794 համարանիշի ավտոմեքենաները:
Բացահայտվել է նաև խարդախության 9, գողության՝ 3, խուլիգանության՝ 2, ապօրինի ծառահատման, կաշառակերության, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք:
Լորետան եթե իսկապես ուզում էր օգնել, թող նախևառաջ մտածեր ինչ անել: Թող ոստիկանություն կանչեր, Ավոյի համար շտապօգնություն կանչեր: Դրանով նա կկանխեր ողբերգությունը, Ավոն կենդանի կմնար:
«Գիշերը փետը, մկրատը կբերենք, կզարկենք պատերին անընդհատ… դեղը 2 մասի կենենք, կուտանք: Երեկ էլ էս դեղը կերել էին, ելան պատերով վերեւ: Տղես մել էլ թե` մամա վրեքս ելան, չէ՝ ասի, մի վախեցի, պատի մեջ է, հետո որ փետով, որ զարկեցինք, կռիսն ընկավ. երեւի դեղն էր կերել` բժժել էր»:
Հոկտեմբերի 23-ին մի խումբ երիտասարդներ 5-6-հոգանոցխմբերովբարձրանում էինավտոբուս, երգումժողովրդական ու հայրենասիրական երգեր ևնվիրումազգայիներգերովձայնասկավառակներ: Ակցիայի նպատակն էր տարածել հայ երգը հանրային տրանսպորտում և վարորդներին կոչ անել լսել ու տարածել մեր հայկական երաժշտությունը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Դավիթ Պ.-ին:
Թեև Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ «մերժել են ռուսաստանյան «Գռոզնի Ավիա» ընկերության Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտը», սակայն ավիատոմսերի վաճառքով զբաղվող երևանյան մի քանի ընկերություններում, ինչպես նաև «Գռոզնի Ավիա»-ի կայքէջից այսօր կարելի է ձեռք բերել այդ չվերթի տոմսեր:
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնվեցին պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին։
Դեռևս տարեսկզբին, հանրապետության բոլոր մարզերում ամփոփվեցին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյուքները:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ռ. Մելիքյան փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ին:
Անհայտ անձը, դիտավորությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով, մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող «Կիվի» սուպերմարկետ, ապա կոտրելով բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով գողությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրամարկղում գումար չի հայտնաբերել:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ այս տարվա ապրիլի 29-ին ՌԴ Սամարայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել է 1988 թ. ծնված Էդգար Մ.-ն:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Հոկտեմբերի 24-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Փաստաբան Արմեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Աշոտ Կարապետյանը բոլորի ներկայությամբ խոստացավ, որ խափանման միջոցը չեն փոխելու եւ իրենց գործով զբաղվելու է, որ երեքին էլ բաց թողնեն, որովհետեւ տուժողը գնացել է Ոստիկանության Էրեբունու բաժին եւ ասել է, որ ինքը չի բողոքում»,:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 1
Հավանական է, որ դատարան կկանչվեն և հավելյալ կհարցաքննվեն արդեն իսկ հարցաքննված վկաներն ու տուժողները, այդ թվում` նաև ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործի քննությունը։
Նույն օրը ոստիկանները բերման են ենթարկել նաև 1975 թ. ծնված Նիկոլայ Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ներարկիչ` դարչնագույն հեղուկով:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից Գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:
«Հոկտեմբերի 26-27-ին տեղի կունենա օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, այն կնվազի 17-20 աստիճանով՝ Տավուշում, Լոռիում, Սյունիքում, Արցախում: Այդ օրերին կլինի ձյուն, մերկասառույց»:
Կարեն Բաբայանը նշել է, որ Արսեն Խոջոյանի մոտ մաշկային այլ խնդիրներ էլ էին առաջացել, սակայն բուժում է ստացել եւ հիմա վիճակը կայուն է: