
Դանակահարություն Ալավերդիում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Հունաստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում Վահե Ա.-ն վիճաբանել է աներոջ՝ 1956 թ. ծնված Արտավազդ Չ.-ի հետ, ձեռքերով հարվածներհասցրել նրան: Այդ ընթացքում էլ կնոջ հայրը դանակով հարվածել է Վահե Ա.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արտավազդ Չ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նյութերով զբաղվում է Թումանյանի քննչական բաժինը:
ՀՀ Ոստիկանություն