Զոլաքարում գայլերը հասել են գյուղի կենտրոն (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Անցած գիշեր գայլերը հոշոտել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Պարգեւ Մրտեյանի ոչխարները: Այս մասին ահազանգ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պարզվել է, որ գիշատիչները հոշոտել են 180 մանր եղջերավոր անասուններից` 45-ը: Ընտանի կենդանիներից 92-ի մնացորդները չեն գտնվել, 25-ին հաջողվել է կենդանի մնալ: Արմնյուզի հետ հետախոսազրույցում Պարգեւ Մրտեյանի քույրը նշեց, որ գյուղում կենդանիների հոշոտման դեպքեր էլի են եղել, բայց այս մասշտաբի` երբեք, այն էլ` գյուղի կենտրոնում գտնվող տան գոմում: Սովորաբար տուժում են ծայրամասերի, սարերին ավելի մոտ գոմերը: Պարգեւ Մրտեյանը 8 անչափահաս երեխա ունի, որոնք էլ, հորաքրոջ խոսքով, ծնողների հետ պահել են ոչխարները` հոգալով ընտանիքի կարիքները:
Տեսանյութը՝ ArmNews-ի: