Առկա է Լարսի անցակետի փլուզման վտանգ. Armlur.am
Armlur.am-ը գրում է. Օրերս կառավարության հերթական նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 26-ից Հայաստան է ներթափանցելու սիբիրյան ցիկլոնը, որի պատճառով մի քանի մարզերում և Երևանում օդի ջերմաստիճանը կիջնի 20 աստիճանով:
Իսկ ավելի վաղ Տրանսպորտի և կապի նախարարությունն, անդրադառնալով եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի հավանական փլուզման վտանգին, հայտարարել էր, թե այդ մասին կանխավ հայտարարություն կլինի:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ըստ ԱԻՆ հայտարարության կդիտվի առավելագույն ինտենսիվություն, սակայն Տրանսպորտի և կապի նախարարությունը դեռևս չի հստակեցրել՝ փլուզման հավանականությունը և ժամանակը:
Armlur.am-ի հետ զրույցում տվյալ հարցով զբաղվելու իրավասություն ունեցող աշխատակիցն ասաց, որ պաշտոնական կայքէջում պարբերաբար ինֆորմացիան թարմացվում է, իսկ փլուզման վտանգի մասին կանխատեսումներ դեռևս չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝