
Ջեռուցման խնդիրը` գյումրեցի անօթևանի մտահոգության պատճառ

tsayg.am-ը գրում է. Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Եթե սեփական տներում և բնակելի շենքերում ընդհանուր առմամբ ջեռուցման հարցը կարելի է լուծված համարել, ապա պատկերը բոլորովին այլ է տնակներում: Տնակային պայմաններում ապրող գյումրեցիները մի կողմից կանգնած են անօթևանության, մյուս կողմից ջեռուցման խնդրի առաջ:
Բացի գազից ու էլեկտրաէներգիայից, սպառողները նաև ավանդական եղանակներից են օգտվում՝ դիմելով վառելափայտի օգնությանը: Սակայն կան բնակիչներ, ովքեր իրենց ժամանակավոր կացարանները տաքացնում են այլընտրանքային տարբերակով: