Մայր աթոռի ներկայացուցիչը՝ հղիների նպաստի փոփոխության մասին

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ Մայր աթոռի ներկայացուցիչ Բագրատ Գալստանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք միայն ծախսարդյունավետությանն է ուղղված ժամանակավոր անաշխատունակության նպաստի փոփոխությունը, և եթե այո, ապա ի՞նչն է երաշխիքը, որ նորից խնդիր չի լինի:

«Եվ դա էր, և այն խնդիրները, որոնց մասին նշեցինք: Մենք չենք կարող օրենքի կարգավորումների արդյունքում ունենալ բացեր, բայց չունենալ օրենսդրական կարգավոումներ»,- պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ըստ նրա՝ կա խնդիր, որը պետք է կարգավորվի, իսկ խնդիրների ձևակերպման շուրջ համաձայնության դեպքում լուծումները կգտնվեն. «Պատրաստ ենք բոլոր այն առաջարկությունները, որ կապահովեն խնդիրների լուծումներ, ընդունենք»:

«Սրանից ավելին պետք է ինչ-որ բան ընդգրկված լիներ այդ փիլիսոփայության մեջ»,- նկատեց սրբազանը:

Տեսանյութեր

Լրահոս