«Տանձի մասին խոսալուց տանձի մասին խոսացեք, խնձորի մասին խոսալուց՝ խնձորի». Հ.Հակոբյան
«Հղի կինն աշխատում է օրնիբուն, արդյոք արժի՞ այդ կնոջը վնաս հացնել»,- այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ նման հարցադրում արեց քաղաքացի Անուշ Բաբայանը՝ ներկայացնելով, որ նախքան հղիության արձակուրդ գնալը ինքը ստիպված է եղել ավելի շատ աշխատել՝ գործերը ավարտելու կամ փոխարինողին առավել ավարտուն վիճակում հանձնելու համար: Ա.Բաբայանի կարծիքով՝ չի կարելի շատ աշխատող կնոջը քիչ վճարել, չէ՞ որ նա աշխատել ու հարկեր է վճարել:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Ըստ նրա՝ քաղաքացու խոսքը օբյեկտիվ և բացարձակ ճիշտ էր, բայց կա նաև սուբյեկտիվը:
«Հանրությանը թվում է, թե մի բան քննարկում ենք, ուրեմն վատ է լինելու»,- ասաց Հ.Հակոբյանը:
«Վերջին տարիների փորձը դա է ցույց տալիս»,- լսվեց դահլիճից:
«Տանձի մասին խոսալուց տանձի մասին խոսացեք, խնձորի մասին խոսալուց՝ խնձորի»,- հորդորեց Հ.Հակոբյանը:
Ա.Բաբայանի դիտարկմանը, որ ՀՀ-ն դեմոգրաֆիական խնդիր ունի լուծելու և, կարծես, ստանձնել է նման պարտավորոթյուն, իսկ այս օրինագծով հակասում է ինքն իրեն:
«Չենք կարծում, բացաձրակ չենք կարծում»,- հակասման հետ չհամաձայնեց Հ.Հակոբյանը: