Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղամն ամուսնացած է, ունի 1 տարեկան երեխա, ծնողներն էլ առողջական խնդիրներ ունեն: Նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:
Տեղյակ լինելով մարզային հեռուստաընկերությունների թվայնացման հետ կապված խնդիրներին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը գրավոր հարցապնդմամբ ու բարձրացրել այն խնդիրը, որ այդ տարիներ շարունակ աշխատել են ու ձևավորել կայուն լսարան:
Խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները:
Հանդիպման ընթացքում կանանցից մեկը նշեց. «Աղջիկ ունենալը երջանկություն է, տղա ունենալը՝ անհրաժեշտություն։ Այն մայրերը, ովքեր դուստրեր չունեն, պարզապես դժբախտ են»։
«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որի վրա նոյեմբերի 27-ի երեկոյան հարձակում էին կատարել, արդեն լավ է, այսօր դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է նոյեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխված BMW մակնիշի 87 AՍ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչ, 25-ամյա Սմբատ Մուրադյանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:
Ըստ ուսումնավարժանքի պլանի` հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող նախարարությունների և այլ ծառայությունների աշխատակիցների տարահանումն ու հրդեհաշիջումը:
Նոյեմբերի 26-ին դանակահարության դեպք է գրանցվել Գյումրիում: Նշված օրը` ժամը 19:30-ի սահմաններում, “Գյումրի” բժշկական կենտրոն է տեղափոխվել Սևյան 3 Ա շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ 35-ամյա Երեմ Վարդանյանը՝ դանակից ստացած վնասվածքներով:
Նոյեմբերի 27-ին` ժամը 01:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Օրեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նոյեմբերի 11-13-ը տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովից Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի բացակայության պատճառների մասին: Տարբեր հոդվածներով ներկայացվեց նաև Մայր Աթոռի և Երուսաղեմի պատրիարքության միջև տեղ գտած թղթակցությունը, մեղադրանքներ հնչեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին Նուրհան պատրիարքի նամակներն անպատասխան թողնելու կապակցությամբ:
Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին:
Կայքի տեղեկություններով, Վլադիմիր Սաչկովը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս փետրվար ամսին եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Իսկ մայիս ամսին նա հայտնաբերվել ու ձեբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Երեկ ինքնասպանության դեպք է արձանագրվել Արարատում. Արևշատ և Արբաթ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է կախված տղամարդու դի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Ադրբեջանական քարոզչամեքենան նրան ներկայացրել է մի մարդու, ով Հայաստանում տիրող սովից ճարահատյալ է հատել սահմանը, հայտնվել Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի տարածքում, իբր Նոյեմբերյան քաղաքի բնակչության 80 տոկոսը սոցիալական վատ վիճակի պատճառով ցանկանում է վերաբնակվել Ադբեջանում:
Այսօր առավոտյան Երևանի ժամանակով 8:00- ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնը, որի ժամանակ արձանագրվել է 12 399 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2006 թվականի օգոստոսի 21-ից աշխատել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում՝ որպես ավագ համակարգող, իսկ 2010թ. հուլիսի 26-ից` վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:
Նոյեմբերի 28-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 326 կմ-ին (Երևան-Մեղրի) ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան մեկնած Հայաստանի քաղաքացիները` վերադառնալով Հայաստան, չգիտեն՝ իրենց հետ բերած ռուսական ռուբլին վերածե՞լ հայկական դրամի, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ ռուբլու փոխարժեքն այսօր բավական ցածր է, և մարդիկ հույս ունեն, որ առաջիկայում այն կբարձրանա:
Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին
Փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրության, խախտումների բացահայտման և վերականգնման, դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակման և օրենսդրական լուծումներ տալու նպատակով կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է մարդու իրավունքների մոնիթորինգ:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից):
Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշենի ոլորաններում
«Պատերազմի վերսկսման մշտական վտանգը ի վիճակի չէ կանգնեցնելու տնտեսության աճը, ինչը հանդիսանում է Ղարաբաղի իրական անկախության առարկայական հիմքը: Արցախն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնք չի օգտագործել տնտեսության այս կամ այն ճյուղում, հետեւաբար ներդրողների համար կա բաց տարածք, նրանց նաեւ լուրջ արտոնություններ ենք տրամադրում»:
Այս պահին նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում և իր քայլը պատճառաբանել է, ասելով՝ «Անտեր տղա եմ, ասի՝ զանգեմ, մի քանի տարի կտանեն՝ կպահեն: Հացը կտան, ջուրը կտան, քնելու տեղն էլ կունենամ»:
Այսօր կառավարության հավանությանն է արժանացել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս 17 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
«168 Ժամին» էր դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, գործազուրկ Կարեն Գևորգյանը` խնդրելով տպագրել իր շնորհակալական խոսքը: Նա շնորհակալություն է հայտնում Մալաթիա-Սեբաստիա համայնքից ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին` ծանր պահին իրեն օգնելու, ձեռք մեկնելու համար։