Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օրերս ծեծի է ենթարկվել «Արարատբանկի» Արմավիրի մասնաճյուղի կառավարչի տեղակալը՝ 26-ամյա Հովհաննիսյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ին, Սան Պաուլոյում (Բրազիլիա), կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում՝ հավելելով, որ Արցախում միշտ զգում են թեմի մշտական աջակցությունը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ոչ բնակելի ինքնաշեն տնակ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երեխաների ամուսնություն իրականացվում է շատ երկրներում, որտեղ ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը առկա է, մասնավորապես Ասիայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում: Որոշ տեղահանված անձինք կրել են երեխաների ամուսնության փորձն իրենց վրա նախքան իրենց բնակավայրերից փախչելը: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Այլք կարծում են, որ նրանք գոյություն ունեցող ճնշման և անվտանգության պատճառով քիչ հնարավորություններ ունեն և այդ իսկ պատճառով ամուսնությունը դիտարակվում է որպես երեխաների պաշտպանության և տնտեսական ծանր կացության թեթևացման միջոց:
Ոստիկանության բաժանմունքում թվով 5 ոստիկաններ Հ. Բ.-ին սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ և սպառնացել են, որ եթե իրենց չհայտնի Ա. Բ.-ի գտնվելու վայրը՝ կծեծեն նրան: Հ. Բ.-ը ոստիկանության բաժանմունքի տվյալ աշխատասենյակում մնացել է մոտավորապես 2 ժամ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նվաստացրել են նրան, սպառնալով, որ իրենց կապերի միջոցով վերջինիս կզրկեն նաև աշխատանքից:
75-ամյա Էլիտա Գասպարյանի բնակարանային հիմնախնդրին արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք: Նա տարիներ շարունակ ապրում էր բարեկամ-ազգականների տանը, բնակարանային խնդիրը չէր լուծվում:
Նոյեմբերի 26-ին, ժամը 14.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու բնակիչներ Գ. Մ.-ն, (ծնվ. 1994 թ.) Մ. Մ.-ն (ծնվ. 1996 թ.) և Օ. Մ.-ն (ծնվ. 1972 թ.):
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 52-63, Տիգրանյան փող. 1-7, Ազատության պող. 7 և 9 համարների՝ իրենց կոտորակներով, Զարյան, Արաբկիրի 49, 51, 53 փողոցների ջրամատակարարումը:
Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաքն ավարտվել է: Այս տարի մարզն ուներ կարտոֆիլի մոտ 4 հազար հեկտար ցանքատարածություն: Ցանվել է հիմնականում դրսից ներկրված առաջին վերարտադրության կարտոֆիլ, ինչն էլ բերքի բարձր որակի երաշխիք է հանդիսացել:
Այսօր ԼՂՀ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության առաջարկին եւ Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տվեց քաղաքի կարգավիճակ:
«Շարունակում էի ապրել մեկ հարկի տակ՝ հանուն զավակներիս, որ երեխաներս լիարժեք ընտանիքում մեծանան, չզրկվեն ո՛չ մորից, ո՛չ հորից… Չգնահատվեց իմ այդ զոհողությունը ո՛չ նրա, ո՛չ էլ սկեսուրիս կողմից»:
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ բացազատման պլանի փաստաթղթերի մշակման քննարկումներին:
Շիրակի մարզպետարանում այցելուների պակաս չկա: 2008 թվականին փաստաթղթեր ներկայացրած և բնակարաններ չստացած անօթևանները հերթացուցակում իրենց անուններն են փնտրում:
Նոյեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, Արմավիրի մարզի դատախազությունից ոստիկանության Արմավիրի բաժին գրությամբ ստացվել է ապահովագրական ընկերություններից մեկի հաղորդումը, որ 1978 թ. ծնված Վարդան Հ.-ն օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, կնքելով ապահովագրական վկայագրեր, հավաքագրել է 6.007.105 դրամ և յուրացրել:
Երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը:
Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը: Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց: Ուժեղացված մշտական հսկողության և տեսադիտարկման տակ գտնվող տարածքում նման արարքի կատարումը, որը զուգորդված է ավտոմեքենայի սեփականատիրոջ քաղաքական գործունեությունը խորհրդանշող գրությամբ պիտակը պոկելով, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարքի շարժառիթն անձնական չէ:
Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Դեպքի վայրում պատշաճ կատարված զննության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ ինչպես հագուստի մանրաթելերի, այնպես էլ՝ մատնահետքերի, որոնք էլ նպաստել են հանցագործության բացահայտմանը։
Նոյեմբերի 26-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 22 շենքի թիվ 3 բնակարանից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1963 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն, 2013 թ. ծնված Տիգրան Կ.-ն և 1997 թ. ծնված Համլետ Բ.-ն:
Ովքեր են ուղեկցում առաջին դեմքերին… «Հատուկ նշանակության» մոտոցիկլիստներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին շրջանների մեծ մասում, 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում `ձյան տեսքով: