Բաժիններ՝

Երևանում 67-ամյա բնակիչն այրվածքներ է ստացել և ծխահարվել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.58-ին, մարվել՝ 08.14-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ:

Հրշեջ-փրկարարները ննջասենյակի հատակին ծխահարված և տարբեր աստիճանի այրվածքներով հայտնաբերել են 1947 թ. ծնված Ա. Ղ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության հանրապետական գիտական կենտրոն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031