
Երևանում հրկիզված «Բենթլի»-ի տերը խոստովանում է՝ նախկինում իր մեքենաներից ևս մի քանիսն այրել են (տեսանյութ). armlur.am

Ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա է հրկիզվել։ Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:
Armlur.am-ի հետ զրույցում հրկիզված մեքենայի սեփականատեր Արմեն Նաջարյանը խոստովանել է, որ նախկինում ևս իր մեքենաներից այրել են: «Սա առաջին դեպքը չէ: «Բենթլի»-ինը մոտ 4 ամսվա դեպք է, ուղղակի նոր է լուսաբանվել»,- նշել է նա՝ հավելելով, որ կրել է մոտ 100 հազար դոլար վնաս:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: